Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի

Հետհաշվարկը սկսվե՞լ է. Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
(Արցախն ու Հայաստանն այլևս խոչընդոտ չե՞ն իրանական նավթի և Լոնդոնի միջև)
Թեև առաջին հայացքից Հայաստանի շուրջ գործընթացներն արագանում են, և գրեթե ամեն օր ի հայտ են գալիս նոր գործոններ, սակայն այդ գործընթացների ռազմավարական ուղղվածությունն անփոփոխ է` երկրի անվտանգության իրական հիմքերի տոտալ ոչնչացում:
Այն բանից հետո, երբ արևմտյան բանակցային հարթակում բանակցային գործընթացը կանգ է առել, հանրային դիսկուրս մտցվեց այն թեզը, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ առանց միջնորդների՝ Երևանի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունների ձևաչափով»։
Այս թեզը հնչեցրեց թե՛ Ադրբեջանի ԱԳՆ-ն, թե՛ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, սակայն բեկումնային էր Միացյալ Թագավորության եվրոպական հարցերով նախարար Լեո Դոքերթիի այցը տարածաշրջան։
Դոքերթին այցելել է Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, ու բրիտանացի պաշտոնյայի Բաքու այցից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել է, որ ոչ մի խոչընդոտ չի տեսնում Երևանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։
Դոքերթիի տարածաշրջանում հայտնվելուց հետո էր, որ հայկական կողմը Ադրբեջանին ներկայացրեց խաղաղության պայմանագրի վեցերորդ տարբերակը։ Այս մասին ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության «X» սոցիալական ցանցում հրապարակման մեջ։ Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Հայաստանը հավատարիմ է նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելուն։
Ավելին, բրիտանացի դիվանագետի տարածաշրջանային այցից հետո էր, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվեցին պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստ անցկացնել:
«Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը», – նշվել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի Facebook-յան գրառման մեջ։
Կարող ենք արձանագրել, որ միջնորդներն արդեն արել են իրենց գործը՝ Մեծ Բրիտանիան, ըստ ամենայնի, անվտանգության երաշխիքներ տալով Փաշինյանին, մղել է ՀՀ-ին Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների։
Պաշտոնական Բաքվին անհրաժեշտ են բանակցություններ այս ձևաչափով, որպեսզի խաղաղության պայմանագիրը (որը կարող է ստորագրվել նաև Թբիլիսիում) երաշխավոր չունենա, որպեսզի չհստակեցվեն այն մեխանիզմները, որոնք կկիրառվեն համաձայնագրի խախտման դեպքում։ Այսինքն՝ Ադրբեջանը չի ցանկանում իրեն ծանրաբեռնել նույնիսկ ստորագրությամբ փաստաթղթի վրա, որով հնարավոր կլինի Բաքվին պատասխանատվության ենթարկել Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար։
Եթե «խաղաղության պայմանագիրը» կնքվի «առանց միջնորդի» և առանց այս փաստաթղթի կատարման իրական երաշխավորի արդյունքում, ապա «համաձայնագիրն» ինքնին կդառնա խորհրդանշական հետհաշվարկ հայոց պետականության համար, իսկ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, կստանձնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբերլենի դերը։
«Ես Ձեզ խաղաղություն եմ բերել»! — այս խոսքերն արտասանեց Անգլիայի վարչապետ Չեմբերլենը: Նա դա արեց 1939-ի մարտին՝ Ադոլֆ Հիտլերի՝ Անգլիայի հետ պատերազմ չսկսելու խոստումով՝ թուղթ թափահարելով Լոնդոնի օդանավակայանում: Նա նոր էր վերադարձել Մյունխենի կոնֆերանսից, որտեղ Չեմբերլենը և Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Դալադյեն դավաճանեցին Չեխոսլովակիային, թողնելով, որ նրան կուլ տա Հիտլերի նացիստական ռեժիմը:
Ուշադրություն դարձրեք, թե որքան նրբանկատ են գործում Անգլիան և Ադրբեջանը. պաշտոնական Լոնդոնը պաշտոնապես չի մասնակցում Երևանի և Բաքվի բանակցություններին, թեև Անդրկովկասում հիմնարար շահեր ունի Մեծ Բրիտանիան, և ոչ Վաշինգտոնն ու Բրյուսելը, խոսքը իրանական նավթի մասին է: Ադրբեջանը, հանդիսանալով Անդրկովկասում Բրիտանիայի շահերի հասնելու պաշտոնական Լոնդոնի հիմնական գործիքներից մեկը, պաշտոնապես դեմ է «Անդրկովկաս տարածաշրջանից դուրս եղած սուբյեկտներին ներգրավվելուն», ավելին, ի ուրախություն ռուս որոշ փորձագետների, կազմակերպում է ցուցադրական, բայց ոչ բովանդակալից, դեմարշներ ընդդեմ Արևմուտքի՝ խորհրդարանում հայտարարությունն ընդունելուվ ընդդեմ ԱՄՆ-ի, փակելով USAID-ի և այլն։
Մեր աչքի առաջ շատ լավ մտածված շախմատային խաղ է ծավալվում, որը կարող է հանգեցնել նրան, որ ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը այլևս խոչընդոտ չեն հանդիսանա իրանական նավթի և Լոնդոնի միջև…

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>