«Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ
Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Պատերազմ Արցախում
«Եթե նրան լսեին, կպատկերացնեին, թե Ռեմբոյի թոռն է». Բորիս Մուրազի Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հեռացավ բյուջեի քննարկումից. Ո՞րն էր Ռուբինյանի «մեղքը» ՔՊ-ն սադրիչ պլան ունի․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Նիկոլը շատ բարդ վիճակում է հայտնվել՝ ՌԴ-ի հետ կապված, ես կասեի՝ զրոյական իրավիճակում «Մահը վիճակագրություն չսարքել». Արեգնազ Մանուկյան Հանրային ճնշման արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցողին տեղափոխել են այլ խուց, բայց քաղբանտարկյալների խոշտանգումները չեն դադարում Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կախված չեն համաշխարհային իրավիճակից. Սի Ծինփին Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ» Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։

Արցախի անկումն անգրագիտության, քաղաքական անմեղսունակության, դավադրության ու դավաճանության համադրության հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը` խորհրդրարանական լսումների ժամանակ․

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի հայաթափումը, արցախահայության բռնի տեղահանումը, որը էթնիկ զտում է և ցեղասպանության տարատեսակ, տեղի ունեցավ ոչ միայն Ալիևի հանցավոր քայլերի, միջազգային հանրության լուռ հայացքի ու ցինիկ հաշվարկի, այլ նաև Հայաստանի իշխանությունների, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի հանցավոր քաղաքականության արդյունքում:
Արցախի անկումն անգրագիտության, քաղաքական անմեղսունակության, դավադրության ու դավաճանության համադրության հետևանք է: Այդ ամենը բերեց հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական դեպքերից մեկին:
Արցախի հայաթափման գործընթացն սկսեց 2018-ի մայիսի 9-ից, երբ Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված Փաշինյանը Ստեփանակերտում հնչեցրած իր հայտարարությամբ դրեց բանակցային գործընթացը փակուղի մտցնելու, տարիների ընթացքում մեր ունեցած ձեռքբերումները վիժեցնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ պատերազմի դուռը բացելու քաղաքականության հիմքերը: Դրանց հաջորդեցին 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմը, մեր մարդկային ու տարածքային կորուստները:
2020-ի 44-օրյա պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այն, բնականաբար, մեր երազանքների փաստաթուղը չէր, բայց տվյալ պահի ռազմաքաղաքական հաշվեկշռի ամրագրումն էր, որը հնարավորություն էր տալիս Արցախի հարցի էջը փակված չհամարել ու դրան անդրադառնալ ավելի բարենպաստ պայմաններում: Այդ բարենպաստ պայմանների ապահովման համար անհրաժեշտ էր համառ ու քրտնաջան աշխատանք: Եթե Փաշինյանին մնար, ապա 2020-ին մենք նոյեմբերի 9-ի հայտարարությունն էլ չէինք ստանա, այսինքն՝ Շուշիի հետ կկորցնեինք նաև Ստեփանակերտը: Հետագա զարգացումներն ապացուցեցին այս թեզը, քանզի 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս՝ Բաքվին հնարավորություն տալով նախ ամիսներով պաշարել Արցախը, ապա՝ իրականացնել արցախահայության բռնի տեղահանում:
Հիմա Հայաստանի քաղաքացիներին ուզում են համոզել, որ Արցախի կորուստը բարեբախտություն է, քանզի Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով զարգանալու հնարավորություն է ստացել: Այսինքն՝ առաջարկում են ուրախանալ հազարավոր զոհերի, 120 հազար տեղահանված արցախցիների, հայկական Արցախի կորստյան առիթով: Իրականում՝ հանուն սեփական անվտանգության՝ Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական առևտրի առարկա՝ անվտանգության կեղծ երաշխիքների խոստումներ տալով։

Հարգելի քաղաքացինե՛ր, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը՝ հակասում է մեր Անկախության հռչակագրին, ՀՀ սահմանադրությանը, Գերագույն խորհրդի կողմից 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ոգուն: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ու մեր թշնամիներից Հայաստանի համար կադաստրի թուղթ մուրալը ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ու պարտություն կարող է բերել: Նաև տարածքային ու, ի վերջո, պետականության կորուստ՝ արդեն Հայաստանի՛ համար:
Օրվա իշխանության քաղաքականությունն ու քարոզը հետևյալն է՝ մոռացե՛ք Արցախի մասին, բավարարեք Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները, որ լավ ապրեք: Այսինքն՝ իրենց առաջարկած «ապագա կան» թրքացման թեմայով է: Մենք համոզված ենք, որ Արցախի հարցը փակված չէ: Սպառված չեն Արցախի ու արցախահայության իրավունքների պաշտպանության դիվանագիտական հնարավորությունները: Պարզապես դրա համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ ու հայամետ իշխանություն, ինչպիսին որ օրվա իշխանությունը չէ: Հետևաբար՝ միայն իշխանափոխության ու ազգային նոր իշխանության ձևավորման պարագայում է հնարավոր մեր անվտանգային խնդիրների լուծումը, մեր երկրի զարգացման ապահովումը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>