Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ
Որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու վերաբերյալ հրապարակային հայտարարության շարունակություն՝ հայկական կողմն ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի իր 6-րդ առաջարկը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ-ի X-ի էջից: «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթղթի կնքմանն ու ստորագրմանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։