Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչն ամոթանք է տվել Ադրբեջանին
«Իրանն այսօր» թելեգրամյան ալիքի հրապարակումը․ «Արդաբիլում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը Իսրայելին նավթ մատակարարելու համար քննադատել ու ամոթանք է տվել Ադրբեջանին։ «Հազար ամոթ ու անարգանք այն կառավարություններին, որոնք եթե ընդամենը Իսրայելից հետ կանչեին իրենց դեսպաններին ու նավթ չմատակարարեին, այս հանցագործությունները տեղի չէին ունենա: Այդ իսկ պատճառով նրանք հանցակից են Իսրայելին:
Նրանց ժողովուրդները ևս հանցակիցներ են, քանի որ չեն կանխել իրենց կառավարությունների սարսափելի հանցագործությունները: Ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան այն, որ իսլամական երկիրն է մատակարարում Իսրայելի նավթի 40%-ը: Տարօրինակ է, որ այդ երկիրը պատերազմի սկսվելուց հետո 8%-ով ավելացնում է իր նավթի արտահանումն Իսրայել։ Հիմա Իսրայելի տանկերն ու ինքնաթիռներն աշխատում են հենց այդ 48% նավթով: Եթե այս երկիրը դադարեցնի իր նավթի արտահանումը, պատերազմը մեկ օրում կավարտվի»,- ասել է հոգևորականը»։