Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան
11
Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Պատերազմ Արցախում
Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացում 150 աշխատակից այս պահին անգործ է, իսկ հաճախորդներն էլ զրկված են մարզվելու և բուժվելու հնարավորությունից. «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներ ու հաճախորդներ Ալի Խամենեիին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am «ՔՊ-ն բացել է դժոխքի դռները»,-Արա Սահակյան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան «Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեզ թնդանոթի միս է դարձնում Ռուսաստանի և Իրանի դեմ պատերազմում. քաղաքագետ (տեսանյութ)

Հայաստանի այս իշխանությունը շատ վաղուց է փոխել մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորը. փոխել է առնվազն այն պահից, երբ ստեղծվեց արևմտյան հարթակ կոչվածը, որի նպատակի մասին օրերս հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսում։
Կոնգրեսում շատ պարզ ասացին, որ ԱՄՆ-ի նպատակն է Հարավային Կովկասից հեռացնել Ռուսաստանին, տարածաշրջանային կոմունիկացիաներն էլ այնպես ապաշրջափակել, որ Իրանը հնարավորություն չունենա դրանից օգտվել։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով պատերազմից հինգ պակաս երկրում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության գնացող ՀՀ իշխանության որդեգրած քաղաքականության մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ ընդգծելով.
«Դուք այսքան ժամանակ մի լուրջ եվրոպական կառույցից կամ ՆԱՏՕ-ական պաշտոնյայից լսե՞լ եք արդյոք, որ պատրաստ են Հայաստանի եվրաինտեգրման կամ ՆԱՏՕ անդամ դարձնելու գործընթաց սկսել։ Չկա նման որևէ առաջարկ։ ԱՄՆ-ի նպատակը հետևյալն է՝ Հարավային Կովկասում ստեղծել ռազմաքաղաքական ժամանակավոր միավոր՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ։ Երբ ԱՄՆ Պետդեպ-ի օգնականը խոսում էր այն մասին, որ իրենք սպասում են, թե երբ է ստորագրվելու Խաղաղության պայմանագիրը, հենց այդ միությանը Հայաստանին միանալու մասին են ակնարկում։ Իրենք բացահայտ ասում են՝ Հայաստանին և Ադրբեջանին դիտարկում են ընդամենը որպես բութ գործիք՝ Իրանի դեմ գործողություններ սկսելու համար»,-ասաց Բենիամին Մաթևոսյանը։
Քաղաքագետն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից արվող, իբրև թե, հայանպաստ հայտարարությունները համարում է ընդամենը ծխածածկույթ՝ Հայաստանի ինտեգրումը Թուրքիային արևմտյան շղարշով պատելու համար։
«Հայաստանի իշխանությունն ընտրել է դեպի Թուրքիա ճանապարհը։ Իրենց նպատակն է՝ ինտեգրվել թուրքական աշխարհին։ Թուրքական Հայաստանի դեպքում է, որ Հայաստանի այս իշխանությունն ունի ապագա. այս մարդիկ քաղաքական ապագա չունեն, եթե Ռուսաստանն է մնում որպես Հայաստանի դաշնակիցը։ Այն ճանապարհը, որով այս իշխանությունը գնում է, հանգեցնելու է Հայաստանի լուծարման, որովհետև, երբ Հայաստանը միանա Թուրքիայի և Ադրբեջանի հետ այդ ժամանակավոր ռազմաքաղաքական դաշինքին, պետք է նախ դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, իսկ նման քայլի գնալուց հետո թուրք-ադրբեջանական տանդեմին ոչինչ չի խանգարելու, որ ռազմական ճանապարհով լուծեն Հայաստանի հարցը։ Այս երկու պետությունները մտածում են՝ չկա Հայաստան, ապագայում չի լինի նաև հայցվոր կողմ՝ գործընթաց սկսելու համար։ Հայաստանի իշխանության կողմից տարվող գործընթացները հենց այս տրամաբանությամբ են գնում, որից հետո այս քաղաքական թիմը, եթե հասցնի ճողոպրել, կունենա անձնական ինչ-որ ապագա։ Եթե Մարտի 1-ին կարելի էր անել այնպես, որ զոհեր լինեին, ու ճողոպրել, ինչո՞ւ հիմա նա չի կարող ճողոպրել՝ ավելի մեծ մասշտաբով»,-ասաց Մաթևոսյանը։
Քաղաքագետն ընդգծեց՝ Փաշինյանը պատմական փայլուն հնարավորություններ է տվել՝ ինչպես Ադրբեջանին և Թուրքիային, այնպես էլ՝ Եվրամիությանն ու հավաքական Արևմուտքին, ուստի պատահական չէ, որ Փաշինյանի իշխանությունը նրանք ամեն գնով պահպանում են՝ մի դեպքում՝ դատապարտելով Հայաստանի Գլխավոր Շտաբի հայտարարությունը՝ Փաշինյանի հեռացման պահանջով, մյուս դեպքում՝ խոստանում Հայաստանի ներսում անկայունություն թույլ չտալ, ինչպես հայտարարեց օրերս Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>