Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը Պատերազմ Արցախում
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով

Տե՛սեք ուր հասանք․ Խնդրում էին երաժշտությունն անջատել, մինչ դիերը տեղափոխեն. «Կարճ ասած»

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկման մեջ նշում է, որ երեք տարի առաջ՝ 2020 թվականի օգոստոսի 26-ին Երևանի 4 հարկանի շենքերից մեկում պայթյուն ու փլուզում էր եղել։ 3 քաղաքացի էր տուժել, բարեբախտաբար, այդ անգամ՝ զոհ չկար։ Առավոտ շուտ՝ ժամը 9-ին, Նիկոլ Փաշինյանը գնաց դեպքի վայր ֆեյսբուքյան էջում վիդեո դրեց, թե՝ եկել եմ այստեղ, ծանոթանում եմ իրավիճակին, երրորդ քաղաքացուն ողջ դուրս բերելու լուրն էլ ԱԻՆ-ից առաջ ինքը հայտնեց։ Դա, կրկնում եմ, 2020 թվականի օգոստոսն էր, դեռ պատերազմ չէր եղել, հազարավոր զոհեր չկային, կորոնավիրուսից զոհերը 11 հազար դեռ չէին, մահերի համար էլ ոչ թե իշխանության անգործությունն էին պատճառ բերում, այլ՝ հիվանդությունն ու նրանց դժբախտ ճակատագիրը։ Նիկոլը ցույց էր տալիս, թե ամեն քաղաքացու համար մեռնում է, գնում է անձամբ տեսնի՝ հո պայթյունից լուրջ վնասվածք չկա։ Հետո, արդեն, հաճախակի դարձան պայթյունից, պատերազմից ու սահմանային զանազան բախումներից, բանակում ու ընդհանրապես՝ պետական բարդակից, անտարբերությունից զոհերը, ու դարձավ սովորական բան։ Այսօր առավոտ՝ դասերի ժամանակ, պայթյուն տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում, եղան զոհ ու վիրավորներ․ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չգնաց շենք, այլև կառավարության նիստում էդ մասին ոչ մի բառ չխոսեց էլ։ Կառավարության նիստին մասնակցում էին էդ պայթյունը եղած շենքի հետ կապ ունեցող մարդիկ՝ կրթության նախարարը, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Պապիկյանը, նրանց էլ՝ հեչ պետքը չէր։ Շենքի հետ կապ ունեցող մյուս մարդի՞կ ինչ էին անում․ ԵՊՀ ռեկտորը շնորհավորում ա ուսանողների միջազգային օրը, հետո երևի ֆայմում ա կամ ֆայմացնում են, որ ամոթ ա, ջնջում ա գրառումը։ Ֆակուլտետի դեկանն էլ, որտեղ պայթյունը եղել ա, անեկդոտ է պատմում իրավիճակը լուսաբանող լրագրողներին։ Կրթության նախարարն ասում է՝ ռեկտորը ինչի՞ հրաժարական տա, դժբախտ պատահար ա եղել։
Ճիշտ ա ասում, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը էդ խի՞ հրաժարական տա, Արցախի մասին ցույցերի՞ ա մանակցել, ընդիմադիրի ստատո՞ւս ա լայքել, «Կարճ ասած» հաղորդո՞ւմն ա դրել իր ֆեյսբուքի էջին, որ հրաժարական պարտադրեն։ Պայթյուն ա, զոհ ա, հետո՞ ինչ, կանցնի-կգնա, էս 3 տարում քա՞նի հատ պայթյուն, զոհ ու պատերազմ անցավ-գնաց։
Ասում ենք՝ ժողովուրդն անտարբեր ա իր, մեր ճակատագրի նկատմամբ․ բա էս անտարբերության մեջ ո՞նց ասես հել հայրենիքիդ տեր կանգնի, վարի են տալիս։ Անտարբերությունից շատ եմ խոսել ու էլի եմ խոսելու, որովհետև քայլ առ քայլ տեսել եմ, թե ինչ արին ժողովրդի հետ ու ինչպես սենց դարձավ։ Դա բոլոր շերտերում է, բոլոր, առանց բացառության ու առանց չափազանցության։ Անհատապես չես կարող մեղադրել, ամեն մեկից չես կարող ինքնագիտակցություն պահանջել, եթե պետականը չկա։
Հայաստանի սահմաններին խառը ժամանակներ էին, բացի դա՝ բարդակից էլ զինվոր էր զոհվել, պաշտպանության նախարարը, որ պետք է գիշեր ցերեկ աշխատեր, աշխատանքային օրը կիսատ է թողնում, գալիս է ՔՊ երթին, լրագրողներին էլ ասում՝ ես ստեղ հարցազրույցի չեմ եկել։ Նույն Պապիկյանն ա, որ Երասխում զոհ ունեինք, Վեդիում բուկլետ էր բաժանում ու ասում՝ մեզ ընտրեք, որ մեր ինքնիշխանությունն ու անվտանգությունը պահենք։ Վարդենիսում ունեինք զոհեր թշնամու կրակոցից, մի քանի կիլոմետր էս կողմ մոտորանավակ էր քշում Ալեն Սիմոնյանը ու նկարներով կիսվում ինտեռնետում, թե՝ դե տեսեք, պայթեք․ նույն մարդը Նորվեգիայում իր ու ՔՊ-ական պատգամավորների ժամանցից էր ֆոտոներ հրապարակում այն բանից հետո, երբ Գյումրիում ավտովթարից 11 հոգի մահացավ։ Լաչինի միջանցքում ադրբեջանցիներն առևանգում են երեք հայ երիտասարդի, Տիգրան Ավինյանը Կարապի լիճ համերգի է հրավիրում երևանցիներին։ Մասիսցի երկու զինվոր զոհվել էր, Թալինի քաղաքապետը համերգ էր կազմակերպել, Երևանում համերգ էր հաղթանակի զբոսայգում։ Էդ տղերքը նաև իրենց համար էին զոհվել։ Սահմանում վիրավորներ ունենք, ՔՊ-ական նախկին պատգամավորը, որ ԿԲ խորհրդի անդամ է, ֆեյսբուքում գրում էր շախմատի մասին։ Այո, մեր շախմատիստներն առաջատար էին, բայց դուք՝ ՔՊ-ականներդ, ի՞նչ փայ ունեք էդ հաղթանակի մեջ, որ տենց ոգևորվում եք։ Նրանք իրենց վստահված ոլորտում հաղթել էին, դուք ձեզ վստահված ոլորտում գոնե մեկ հաղթանակ ունե՞ք 5 տարի։
Այս ամառ Գավառ քաղաքում «ֆեստիվառ» անունով փառատոն էր․ կառավարությունը համերգ էր կազմակերպել։ Դրանից երկու օր առաջ շրջանից երկու զինվոր էր զոհվել ու հենց նույն համերգի ժամանակ, հրապարակի մոտով տանում էին երկու զոհված տղերքի դիերը, որ հասցնեին ծնողներին։ Հարազատներն ասում էին, թե խնդրել են, որ գոնե երաժշտությունը անջատեն էդ պահին։ Էս ի՞նչ ենք դարձել․ առաջ այդպես չէր, նույն Գավառում։ Իմ ծննդավայրում որ մարդ էր մահանում, Նիկոլից առաջ, թեկուզ տարիքն առած, մեծահասակ, սուգ հարգել կար, թաղամասում քեֆ չէին անում, եթե մի ամիս անց ինչ-որ մեկը ուրախ առիթ էր ունենում, գալիս ներողություն էր խնդրում, որ պետք է խնջույք անի։ Եթե հարսանիք էր լինում, մեքենաները էդ փողոցի վրա սիգնալ չէին տալիս, որովհետև մարդ էր մահացել երկու ամիս առաջ, ուրիշի սուգը պետք էր հարգել․ մենք դա ենք տեսել, տենց դաստիարակվել, տենց ենք մեծացել։ Էսօր նույն տեղում կա զոհ, դիակը տուն են տանում համերգի տակ, ուրիշների տռճիկ տալու տակ, ո՛չ ֆայմողը կա, ո՛չ պահանջողը, ամոթանք տվողը։ Էս ի՞նչ սովորական բան դարձավ ուրիշի մահը անտեսելը։ Էս անտարբերությունը գիտե՞ք ուր ա տանելու․ վաղը տան անդամը մահանա, մյուս սենյակում տղերքով կհավաքվեն փարթիի։ Խնդում եք, բայց էդ ա։ Ի դեպ, Հայաստանում հիշում ե՞ք երբ սկսեց հայտնի, թեկուզ՝ չսիրված մարդու մահվան դեպքում ֆեյսբուքում ուրախությունները, քոմենթները․ էլի էս իշխանության օրոք։ Առաջ ինչքան էլ վատ մարդ մահանար, ընդունված էր ասել մահից հետո կամ լավը կամ ոչինչ։ Հիմա ի՞նչ ոչինչ, հերիք չէ ասում են, դեռ մյուսներին էլ՝ մաղթում։
Կասեք, հա վատ ա, բայց դե թիվ ա փոխվում, աշխարհ ա փոխվում, գլոբալիզացիա, հո չե՞նք մնա հետամնաց։ Բայց հարցն այն է, որ էս անտարբերությունն ա հենց մեր ճակատագրի նկատմամբ։ Ամեն մեկիս ճակատագիրն անհատապես կախված է մեր երկրի ճակատագրից ու փոխադարձաբար։ Սյունիքի մի մասը չկա արդեն, Սիսիանում Ֆեստիվառ փառատոն էր, թամադան էլ Աննա Հակոբյանը, բա ի՞նչ ենք ուզում հասարակ ժողովրդից, կասեք։
Ես ապրում եմ Երևանում էնպիսի հատվածում, որ շրջակայքում ռեստորաններ են ու հարսանյաց սրահներ․ սեպտեմբերի 19-ին Արցախում պատերազմ էր, մի քանի օր հետո՝ բռնագաղթ, գոնե մեկ օր հարսանիքները չդադարեցին։ Մի երկու երգ երգում են Արցախին նվիրված, հաստատ՝ կենաց էլ են ասում, բայց քեֆ ա։ Ասում են՝ պլանավորել էինք, աբա ի՞նչ անենք, հենա բոլորն էլ անում են։ Ի՞նչ ասեմ, էն տղերքը, որ զոհվում են, ինձնից ու ձեզնից շատ պլաններ ունեն․ դուք պետք է սովորեք, որ պլաններ եք չեղարկելու, քանի դեռ չեք կարողանում չեղարկել մեր երկրում էս վիճակն ու այն ստեղծողների իշխանությունը․ էդ կասեմ ձեզ, տղերք։ Սովորեք չեղարկել՝ հանուն նրանց, որոնց կյանքը կիսատ մնաց, սովորեք, որովհետև առնվազն ամոթ ա։ Կամ, գոնե համարեք ձեր փոքր զոհողությունը էն մարդկանց կյանքը զոհելու դիմաց։ Շատերի, գուցե, ամենասխալ ընտրությունը էս կյանքում եղել ա՝ ՔՊ-ին իշխանության բերելը, այ դա պետք էր չեղարկել, որ հիմա ստիպված չլինեք ձեր հարսանիք, կնունքները չեղարկել։ Տարվա, ամսվա, էն գլխից հա սգի առիթ ա, ճիշտ եք ասում․ այ հենց դրա համար էլ ասում եմ։ Սրանք համերգներով, մահը ուրախության առիթ դարձնելով, անտարբերություն սերմանելով խլացրել են էն մեծ աղետը, որ եկել է ու ավելի մեծ աղետը, որ գուցե դեռ գալու է։ Անտարբեր կառավարություն, անտարբեր հասարակություն հավասար է քանդվող պետության, քայքայվող ժողովրդի։ Իսկ սրանք միայն սուգ են բերում։ Հա ժողովուրդ ջան, պետք ա համերգ էլ գնաս, հանգստի էլ գնաս, աշխարհ տեսնես, զվարճանաս, ցուցահանդեսների էլ մասնակցես, փառատոնների էլ մասնակցես, անեկդոտ էլ պատմես, բայց ե՞րբ, ժամանակի ընտրության հարց կա, ոչ էս ֆոնին, սխալ ա, ոնց ֆռռում ես՝ սխալ ա, մեր արյան մեջի կոդով՝ սխալ ա, իսկ քո իշխանությունը քայլող մահ ա։ Ուրեմն էդ բաները անելու ժամանակը կլինի, երբ Նիկոլի օրոքը դառնա անցյալ։
Ասել եմ ու էլի եմ ասում, ամեն մարդու մեջ կա մարդկային բնավորությանը հատուկ բոլոր գծերը՝ բարություն, չարություն, նախանձ, ատելություն, քնքշություն, հպարտություն, հայրենասիրություն, գոռոզություն․ ամեն ինչից մի քիչ մի քիչ։ Ամեն ղեկավարի ժամանակ ժողովրդի մեջ արթնանում ա էն գիծը, ինչ արժեքներ արտահայտված են էդ ղեկավարի մեջ։ Նիկոլի վախտ ավելի ակտիվ են փորի մասին մտածող, մենակ իր մասին մտածող, սուտխոսան, գործ տվող գծերը։ 
Կարճ ասած՝ Ժողովուրդ ջան, կարծում եմ՝ պետք է վերադառնալ ժամանակին գոյություն ունեցած հարգանք բառին, մեկը մյուսին հարգելուն, վիշտը հարգելուն, պետությունը հարգելուն, իրականում հարգելուն, ոչ թե սրանց պես։ Պետք է անտարբերությունից դուրս գալ, թափ տալ ձեզ։ Վաղը, դժբախտաբար, էլի պատերզմ կլինի, որովհետև սրանք խաղաղություն բերել ուղղակի անկարող են, պատերազմ կլինի, մարդիկ կկոտորվեն, մենք մեզ հարց չտա՞նք լավ, ինչի՞ եղավ, ինչո՞ւ ա 30 տարում լինում մեկ պատերազմ, դրանից հետո 3 տարում 3 պատերազմ, ինչո՞ւ ա Հայաստանի բանտերում ու Ադրբեջանի բանտերում հայ քաղաքական կալանավորների թիվը հավասար։ Բայց երբ քո կյանքի հարցում անտարբեր ես, ընտրությանդ հարցում անտարբեր ես, երկրիդ հարցում անտարբեր ես, ուրեմն հաջորդ պլանների մեջ հենց դո՛ւ ես լինելու։
--
Լուսանկարը՝ «Հետք.ամ» կայքից, պատկերված է «Սուրմալու» ԱԿ պայթյունի հետևանքներից մի դրվագ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>