Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամները հանդիպել են Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ. Լուսանկարներ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ Նոյեմբերի 17-ին Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման և շրջայցի ընթացքում «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամների հետ քննարկվել են համապետական նշանակության, ինչպես նաև տեղական խնդիրներ, մասնավորապես՝
-կոյուղագծերի,
-բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության,
-աղբամանների սակավության,
-խմելու ջրի որակի վտանգավորության,
-դիտահորերի,
-թերի ասֆալտապատման,
-թափառող շների։
Մայրաքաղաքի բնակիչների հետ հանդիպումները լինելու են շարունակական: «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու քաղաքացիների բարձրաձայնած խնդիրների լուծմանը։ «Մայր Հայաստան» դաշինքի լրատվական ծառայություն #ՄայրՀայաստան