«Արմեն Գալստյանը կլինի ազատության մեջ». Քրիստինե Վարդանյան
Դիտել նաև
Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ փաստաբանների ներկայացրած բողոքը
Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայց են ներկայացրել Բաքվի դատարան
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդին մանրամասներ է պատմել
Հորս ազատազրկումը միջազգային բոլոր նորմերի և օրենքների բացահայտ խախտում է. Դավիթ Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոյեմբերի 21-ին Լևոն Գալստյանի հայր Արմեն Գալստյանը կլինի ազատության մեջ: Նրա խափանման միջոցը փոխարինվեց ստորագրությամբ երկրից չհեռանալով»:
Գալստյանի խափանման միջոցի փոփոխությանն անդրադարձել է նաև «Որդիների Կանչ» ՀԿ-ն: «Դատավոր Անի Մարտիրոսյանը որոշեց չերկարաձգել նահատակված հերոս Լևոն Գալստյանի հոր` Արմեն Գալստյանի կալանքի ժամկետը։ Նա ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին։ Նիստը հետաձգվել է, քանի որ տուժող Հովիկ Աղազարյանը նիստին չէր ներկայացել։ Հույս ունենք դատավարության արդար վճիռի կայացմանը»: