Արթիկում հայտնաբերվել է 16 տարեկան տղայի դի
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկաններնն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 16-ամյա Դավիթ Չ-ն էր։