Ավտովթարի է ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը
Դիտել նաև
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ
Դիլիջան-Իջևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից. Բախվել են 15 մեքենաներ. Վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով
Երևանում կասկադյորական ավտпվթшրի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի որդին է
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի վերջնամասում բախվել են Infinity ու Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն է եղել։

