Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթն ազատ է արձակվել
Դիտել նաև
Երկիրն իրականում հանձնող դավաճանների խմբակի համար սա կեղտոտ շահարկումների թեմա է դարձել․ քաղաքագետ
Հրանտ Բագրատյանի դեմ քրեական գործ են հարուցել
Քանի դեռ նրանք բանտարկված են, Հայաստանն ու Արցախը ոչ մի շանս չունեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Կլինի մեզ բացատրեք այդ ի՞նչ 8 անկլավներ են․ Հրանտ Բագրատյան
Ի՞նչ է պատահել Հրանտ Թոխատյանին
Օգյուն Սամասթը, որը 2007 թվականի հունվարի 19-ին զինված հարձակման ժամանակ սպանել էր Թուրքիայում լույս տեսնող հայալեզու «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին, ազատ է արձակվել բանտից, հայտնում է bbc.com-ը։ Օգյուն Սամասթը սպանության ժամանակ 17 տարեկան էր։ Նա ձերբակալվել էր սպանության հաջորդ օրը՝ 2007 թվականի հունվարի 20-ին՝ Սամսունի ավտոկայանում։
Սամասթը բանտում անցկացրել է 16 տարի 10 ամիս, նրա պատժաչափը կրճատվել է մեկ տարի առաջ՝ լավ պահվածքի համար։
Նշվել է, որ Սամասթն ազատ է արձակվել «լավ վարքի համար»: