Չինաստանում կինն ինքնասպանություն է գործել՝ որդու հարսնացուին տեսնելով (տեսանյութ)
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Չինաստանի Հենհան նախանգի Նինլին շրջանում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, 47-ամյա կինն ինքնասպանություն է գործել, երբ որդին ներկայացրել է իր հարսնացուին:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կնոջը դուր չի եկել աղջկա հասակը: Նրա կարծիքով՝ աղջիկը չափից դուրս ցածրահասակ էր, և կինը սպառնացել է որդուն, որ եթե նա չհրաժարվի աղջկա հետ ամուսնանալու մտքից, ապա կինն ինքնասպանություն կգործի:
Մեկ այլ տեղեկություններով՝ մոր ինքնասպանության պատճառը դարձել է որդու ընկերուհու չափազանց բարձր պահանջները: Այնպես, օրինակ, նա պահանջել է իրեն մեքենա նվիրել, սակայն տղայի ծնողներն ի վիճակի չէին նման շքեղ նվեր անել ապագա հարսին:
Zham.am