Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Հայաստանը ՄԻՊ ունի՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Արման Թաթոյանից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողանալու, ներողություն՝ չի ցանկանալու պետական համակարգում կարևոր դերակատարում ունեցող Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի՝ գոնե համարժեքությանը մոտ թեկնածու գտնել, ակնհայտ էր դեռ այն ժամանակ, երբ քպականները նախկին ՄԻՊ-ի «քարկոծմանն» էին լծված: Հասկանալի էր, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ մի ցանկություն չուներ ՄԻ պաշտպանի պաշտոնում տեսնել քիչ թե շատ ինքնուրույն որևէ գործչի: Նրան այդ պաշտոնում հլու-հնազանդ հպատա՛կ էր պետք, պետք էր ու պետք է ոչ թե ՄԻ պաշտպան, այլ, ինչպես ժամանակին առիթ ունեցել ենք նշելու, ՔՊԻ պաշտպան, մեկը, որ կհամաձայնի դառնալ իշխանության բոլոր այլանդակությունները արդարացնող քպական հավել յալ ֆունկցիոներ: Այդպես էլ եղավ:
Հետո Փաշինյանը որոշեց, որ այդ նշանակված կադրն ավելի լավ հետախույզ կլինի, այն էլ՝ արտաքին հետախուզության գծով, ու մի նոր միպացու գտան յուրայինների շարքերից: Վերցրեցին ու յուրային գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին կարգեցին ՄԻ պաշտպանի պաշտոնում: Ոչ մի ուշադրություն չդարձրեցին այն իրողությանը, որ տվյալ անձնավորությունը, այսպես ասենք, գլխավոր դատախազի հետ ընկերուհիական հարաբերություններ ունի, նրա անմիջական ենթական է ու այդ պաշտոնից է «գնում» ՄԻ պաշտպան: Որքան յուրային, այնքան՝ լավ: Սա է փաշինյանական նշանակումների միակ «տրամաբանությունը», որը բռնատիրական ռեժիմներին բնորոշ հատկանիշ է: Անահիտ Մանասյանը, կարելի է ասել, միանգամայն արդարացնում է...
Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի բոլոր ակնկալիքները: Այն է՝ սուսուփուս «զբաղվել» այն «գործով», ինչի համար ընտրվել-նշանակվել է, ձայն չհանել, իսկ արդյունքում՝ դիմազրկել ու հեղինակազրկել ՄԻ պաշտպանի ինստիտուտը: Այդ բոլոր ուղղություններով փաշինյանական ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը գործնականում «հաջողություններ» գրանցում է, ձգտում է առանձնապես «չերևալ»: Ավելին, քպականներն իրենք տարրական հարգանք չեն ցուցաբերում ՄԻ պաշտպանի ինստիտուտի հանդեպ: Ամենից ցայտունն այն դեպքն էր, երբ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ քպական Պապոյանը կատաղի հռետորաբանությամբ ու տոնայնությամբ, ՄԻ պաշտպանի անմիջական ներկայությամբ վերբալ հարձակման դիմեց ընդդիմադիր պատգամավորուհու դեմ, որի հարցն, ի դեպ, Պապոյանին ընդհանրապես ուղղված չէր: Ու ՄԻՊ-ը չսաստեց յուրային քպական պատգամավորին՝ հավել յալ ապացուցելով վերը նշվածը:
Այդքանից հետո թեպետ ամենևին զարմանալի չէ, բայց արժե արձանագրել, որ ՄԻՊ-ի ձայնը «նոր տարվա լիմոնադի» կարգավիճակում է, տվյալ դեպքում՝ չի լսվում: Եվ չի լսվում մի իրավիճակում, երբ ֆեյսբուքյան գրառումների, արտահայտությունների հիման վրա Նիկոլ Փաշինյանը, նրա գլխավոր դատախազը գործակարության «արտել» են բացել ու «կարել» է, որ «կարում» են, հասկանալի է՝ միմիայն ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց և գործիչների դեմ: Բանտերը լցված են քաղաքական բանտարկյալներով, իսկ ՄԻՊ-ը այնպես է իրեն պահում, կարծես «Հանրայինի» եթերում է ապրում, այլ ոչ թե իրական Հայաստանում: Այսքանից հետո միգուցե կարելի էր հարց տալ. Հայաստանն, ի վերջո, ՄԻՊ ունի՞, թե՞ ոչ: Բայց, որքան էլ ցավալի է, այդ հարցն էլ է արդեն ավելորդ դառնում կամ առնվազն սոսկ հռետորական:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>