Ոչինչ չի փոխվել, առաջնահերթությունն իշխանափոխությունն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Դիտել նաև
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համար Արցախի էջը փակված չէ։
«Ես հասկանում եմ, որ, միգուցե, շատերի համար դժվար է կամ իրատեսական չէ, բայց պետք է այդպես չմտածենք, պետք է էջը փակված չհամարենք ու պետք է հետ վերադառնալու ինչ-որ պատուհան ունենանք ու բացենք, որի համար շատ կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը պահելը», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը։
Նա նշեց, թե Արցախի կորստի համար մեղավոր է Հայաստանի իշխանությունը։
«ՀՀ իշխանությունն իմ համոզմամբ, առաջին ու հիմնական պատասխանատուն է այս ամեն ինչի համար», - ընդգծեց նա։
Մանրամասնությունները՝ Yerevan.today-ի տեսանյութում

