Ավինյանին Քերոբյանը Ֆոնդից հեռացրել է
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել է հրաման, համաձայն որի՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) խորհրդում։ Բացի Ավինյանից, դադարեցվել են նաև խորհրդի անդամներ Սոնա Թևանյանի ու Անետա Բաբայանի լիազորությունները։
Մեկ այլ հրամանով՝ Քերոբյանը չի հաստատել ԱՆԻՖ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ Որոշման մեջ նշվում է, որ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող համախմբված ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ չեն ներկայացնում ընկերության և վերջինիս դուստր ընկերությունների ֆինանսական վիճակը։