Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 494 է
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ նոյեմբերի 13-ի դրությամբ՝ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 494 է, որից 349-ը երեխաներ են, 145-ը՝ մեծահասակ, 4 քաղաքացի հոսպիտալացված է, 319 քաղաքացի դուրս է գրվել: