Մանուկ Սուքիասյան. Գ. Ստեփանյանի մեքենան այրելու պատասխանատուները գործող իշխանություններն են Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը Յո՞ երթաս, ԻՄՊԻՉՄԵՆԹ
6
Սա ահաբեկչություն է․ ինչու են փորձել պայթեցնել ավագանու մեքենան Սա Գևորգ Ստեփանյանի հանրային կարգավիճակից բխող գործունեությանն ի պատասխան արված քայլ է (տեսանյութ) Հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի ավտոմեքենան (տեսանյութ) Պատկերացրեք, եթե Երևանը ունենար ղեկավարություն... (տեսանյութ) Բոյկոտը շարունակվում է, Մասիվը՝ «ծաղկում», կոալիցիան՝ քայքայվում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախեցած է արտահերթ ընտրություններից․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) «Մայր Հայաստանը» կիրակնօրյակի շրջանակում իրականացրեց աղբի մաքրման աշխատանքներ Երևանում (տեսանյութ) Ավինյանն ու իր անվանակից, կոալիցիոն ենթական ցինիկաբար ծաղրում են հանրությանը. մի «ներողության» թարմ հետքերով «Հանրապետությունը» գավառական ֆաշիզմով փորձում է պաշտպանել թալանի իր իրավունքը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Արամ Զավենիչը թուրքական բարքերով բանդայի պարագլուխ է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
2-ամյա Տիգրանին դեռ փնտրում են Սա ահաբեկչություն է․ ինչու են փորձել պայթեցնել ավագանու մեքենան Բարի գալուստ 90-ական . . . Գիշերը ժամը 04:30 այրել են Գևորգ Ստեփանյանի մեքենան. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Վերադարձ 90-ականներ Այրել են մեր ընտանեկան մեքենան. Գևորգ Ստեփանյան Մանուկ Սուքիասյան. Գ. Ստեփանյանի մեքենան այրելու պատասխանատուները գործող իշխանություններն են Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ Սա Գևորգ Ստեփանյանի հանրային կարգավիճակից բխող գործունեությանն ի պատասխան արված քայլ է (տեսանյութ) Հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի ավտոմեքենան (տեսանյութ) Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը «Մեքենայի դռներին խփվող ալիքների ձայնից ռոմանտիկ բան չկա»․ Երևանը՝ հերթական անձրևից հետո Պատկերացրեք, եթե Երևանը ունենար ղեկավարություն... (տեսանյութ) 10 հոգով, մեկին ծեծող «հայ տղամարդիկ»․ «Կարճ ասած» Էրդողանը Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի՛ն է մեղադրել պատերազմ հրահրելու մեջ. Սեյրան Օհանյան 2 տարեկան երեխայի անհետացման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ Կյանքից հեռացել է ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կացելի Յո՞ երթաս, ԻՄՊԻՉՄԵՆԹ Պարեկային ծառայությանը կանչեք, հանկարծ Մարսելի քաղաքապետին չծեծեն (տեսանյութ) Բոյկոտը շարունակվում է, Մասիվը՝ «ծաղկում», կոալիցիան՝ քայքայվում (տեսանյութ) «Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան «Արզնի կաթնամթերք»-ի թթվասերում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ ՍԱՏՄ նախկին ղեկավարին ձերբակալեցին Էրդողանի գիրքը տվեք՝ գրկի, հանգստանա. Բագրատ Միկոյանը՝ Ալեն Սիմոնյանին Նիկոլ Փաշինյանը վախեցած է արտահերթ ընտրություններից․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Գրեթե 24 ժամ է՝ ջրասուզակները փնտրում են 2-ամյա Տիգրանին. ինչպես է, ըստ վարկածի, կորել երեխան. Տեսանյութ «Թավշյա, ոչ բռնի» «հեղափոխություն» իրականացնող խմբակն այսօր արդարացնում է յուրայինների կատարած բռնությունները, միայն թե չկորցնի աթոռը «Մայր Հայաստանը» կիրակնօրյակի շրջանակում իրականացրեց աղբի մաքրման աշխատանքներ Երևանում (տեսանյութ) Բռնություն կատարած վարչական շրջանի ղեկավարը Նոր-Նորք վարչական շրջանն այսչափ է սիրում (տեսանյութ)

Սա «մոնոժուլիկություն» է. Բենիամին Մաթևոսյան

Օրերս մի նոր տերմին շրջանառության մեջ մտավ հայկական մեդիադաշտում, այն է՝ «Հայաստանի ապադաշինքայնացում»: Այս մասին առաջին հրապարակային հայտարարությունն արեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը երեկ Բրյուսելում՝ ելույթ ունենալով «Հայաստանի ռազմավարական ապագա» համաժողովում:
Նա մասնավորապես ասել էր. «Հայաստանում, իհարկե, կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև արտադաշինքային պետություն դառնալու գաղափար: Մենք լսում ենք քաղաքացիական հասարակությանը և փորձում ենք հասկանալ, թե որ գործիքները կարող են լավագույն պայմաններ ապահովել Հայաստանի՝ տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և զարգացման ապահովման համար»:
ՀՀ ԱԽՔ-ը միևնույն ժամանակ արձանագրել էր, որ Հայաստանը երբեք ավելի ինտենսիվ քննարկումներ չէր ունեցել Արևմուտքի հետ՝ անվտանգային հարցերի շրջանակում, որքան ներկայումս:
Ըստ մամուլում շրջանառվող մեկ այլ տեղեկության՝ Փաշինյանը դեռևս հոկտեմբերին խոսել էր քաղաքական վեկտորն անցնցում փոխելու համատեքստում՝ ՀԱՊԿ-ին ու ԱՊՀ-ին փոխարինողներ փնտրելու մասին: Վկայակոչելով արևմտյան գործընկերներից ստացած մեծաթիվ խոստումները՝ նա հայտարարել էր, որ այդ ուժերի գտնվելու դեպքում կհայտարարվի Հայաստանի Հանրապետության «ապադաշինքային» լինելու մասին:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը 168.amի հետ զրույցում Արմեն Գրիգորյանի հայտարարությունն անվանեց «մոնոժուլիկություն»: Այս գործողությունները նմանեցրեց դեռևս 2018 թվականի հեղափոխական իրավիճակին, երբ նորելուկ այս նույն իշխանություններն ակնհայտ հակառուսական հայտարարություններ չէին հնչեցնում՝ հետագայում, սակայն, իրականացնելով Արցախը հանձնելու միջոցով Ռուսաստանը տարածաշրջանից հեռացնելու ու տարածաշրջանում երրորդ կողմի ներգրավելու ծրագիրը:
«Իրենց պատկերացմամբ՝ դա խայծ է, ու Ռուսաստանը չի հասկանա ու չի ընկալի այդ մտադրությունները: Ընդ որում, այս դեպքում խոսքը ո՛չ միայն Ռուսաստանի, այլև Իրանի մասին է, որոնք կտրականապես դեմ են արտահայտվել տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայության վերաբերյալ»,- արձանագրեց քաղաքագետը՝ հավելելով, որ «ապադաշինքայնացում»՝ այս պարագայում նշանակում է եվրոպական կառույցների և ուժերի կենտրոնացում՝ ՀՀ տարածքում:
Քաղաքագետի համոզմամբ՝ չնայած ներքին քննարկումներին, թե Ռուսաստանն այս պարագայում որևէ քայլ չի կարող իրականացնել Հայաստանի դեմ, ՀՀ իշխանությունները լավ են գիտակցում, թե ինչ հետևանքներ կարող են լինել, եթե ՌԴ-ն փորձի հակազդել իրենց ներկա գործողություններին:
Այս համատեքստում, ըստ նրա, հատկանշական է, որ խոսելով ՀԱՊԿ-ից ու ԱՊՀ-ից դուրս գալու մտադրության մասին՝ ՀՀ իշխանությունները որևէ հայտարարություն չեն անում ԵԱՏՄ-ի վերաբերյալ, որի հետ գործակցության վրա էլ հիմնված է ՀՀ տնտեսական ակտիվության առյուծի բաժինը:
«Մի այսպիսի արտահայտություն կա, չէ՞, «միանգամից երկու աթոռներին նստել»: Իրենք ուզում են Ռուսաստանին անվտանգային առումով «գցել», բայց հույս ունենալ, որ մնալու են ԵԱՏՄ անդամ: Թե ինչ հիմքով են այդպես մտածում՝ իրենց պետք է հարցնել: Այդ գործելաոճի հետևանքների մասին, կարծում եմ, անգամ ավելորդ է խոսել: Ամեն ինչ պարզ է»,- ասաց Բենիամին Մաթևոսյանը:
ՀՀ իշխանությունների այսպիսի հայտարարությունների ֆոնին, սակայն, թշնամական երկրի իշխանությունները, Արցախը հայաթափելուց հետո, չեն դադարում տարածքային նոր պահանջներ ներկայացնել նաև ՀՀ-ի նկատմամբ՝ սպառնալով նոր պատերազմով:
Նոյեմբերի 9-ին ընդառաջ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ այդ երկրի իշխանությունները հերթական անգամ հայտարարել էին, թե Հայաստանն Ադրբեջանին չի փոխանցել «8 ադրբեջանական գյուղ» որոնք, իբրև, դեռ «օկուպացված են»:
«Իհարկե, իշխանական ՊՈԱԿ-ը կարող է վիճարկել այս գաղափարը, բայց դրա լեգիտիմ հիմքը տվել է Փաշինյանը, երբ Արցախը հանձնելուց հետո վերահաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քկմ-ի շրջանակներում, ու նշել է, որ դրա մեջ մտնում են նաև, այսպես կոչված, «անկլավները»: Թե ինչի վրա են հույս դրել, երբ խոսում են «խաղաղության» մասին,՝ անհասկանալի է: Պրակտիկան ցույց տվեց, որ Ադրբեջանն ավելի շատ նախապատրաստվում է պատերազմական գործողությունների»,- նկատեց քաղաքագետը:
Այս համապատկերում, Մաթևոսյանը կոչ արեց չմոռանալ նաև տարածաշրջանում՝ միջազգային այլ ուժերի շահերի մասին:
«Ռուսաստանին տարածաշրջանից հանելը մեծ ծրագրի միայն մի մասն է: Իսկ մեր՝ նախկինում ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքը (նկատի ունի Արցախի Հանրապետությունը.- Ն. Ս.), ինչպես նաև այն տարածքները, որոնց վրա աչք է դրել Ադրբեջանը՝ կարող են օգտագործվել Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի կողմից՝ որպես հարթակ ռազմական գործողություններ իրականացնելու համար՝ Իրանի դեմ: Իսկ այդ ընթացքում պատերազմողը լինելու է Ադրբեջանը»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը:
Ադրբեջանը, այդուհանդերձ, ըստ քաղաքագետի, չի քննադատվի տարածաշրջան այլ ուժեր ներգրավելու համար, քանի որ, ի տարբերություն հայկական կողմի, այդ ուժերի ներկայությունն ապահովում է ոչ թե նրանց ներկայության, այլ իր ԶՈւ գործողությունների միջոցով:
Ինչ վերաբերում է դեկտեմբերին սպասվող Շառլ Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ Մաթևոսյանը քիչ հավանական համարեց դրան Ալիևի մասնակցության հնարավորությունը: Ըստ նրա՝ Ալիևը Եվրոպայում բանակցելու կարիք չունի, քանի որ այդ հարթակից արդեն իսկ ստացել է առավելագույնը:
«Արցախը ստացել է, էթնիկ զտումն իրականացրել է, Արևմուտքը սրան զրո արձագանք է տվել: Մնացած հարցերում էլ, իրենք շատ լավ հասկանում են, որ ավելի տրամաբանական է քննարկել ՌԴ-ի հետ, որի դեմ այս պահին գործում է ՀՀ իշխանությունը»,- ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ հույս հայտնելով, որ այդ գործողություններին ռուսական կողմից արձագանքը կլինի ո՛չ թե հայ ժողովրդի, այլ պետական մակարդակով որոշումներ կայացնողների դեմ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan