Բացառիկ բարեկամական, հիանալի հարաբերություննր. Մակրոնը գրկաբաց է ընդունել Փաշինյանին
Փաշինյանն, ինչպես հայտնի, կնոջ հետ գնացել է Փարիզ: Այնտեղ նրան ընդունել է Մակրոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը X-ի իր էջում գրառում է արել՝ Մակրոնի հետ զրույցը որակելով հիանալի:
«Քննարկեցինք բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացման և Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի ամրապնդման, ԵՄ-ի հետ համագործակցությունը, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր»,-նշել է Փաշինյանը:
Հավելենք, որ Փաշինյանը կնոջ հետ, աշխատանքային այցով Ֆրանսիա է ժամանել նոյեմբերի 9-ին, նույն օրը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, իսկ նոյեմբերի 10-ին Փարիզում մասնակցել է «Խաղաղության 6-րդ համաժողով»-ի բացման արարողությանը:
Հայաստանին ու հայ ժողովրդին ամենից շատ ու ամենից ահավոր պատերազմական աղետներ բերած Փաշինյանը, բնականաբար, խաղաղության համաժողովների մասնակցելու և նման համաժողովներում ելույթներ ունենալու համար իդեալական գործիչ է:
Լուսանկարը՝ Փաշինյանի պաշտոնական կայքից

