Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ պահանջելով Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառել
Դիտել նաև
ԿԱՄ ԱՍՏԾՈ ՀԵՏ ԵՍ, ԿԱՄ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ԵՆ ՔԵԶ ՀԵՏ
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև. Ադամ Շիֆ
Արցախում մարդասիրական ճգնաժամն արդեն իրողություն է. Ադամ Շիֆ
Ես հանգիստ չեմ լինի, մինչեւ մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիներին. Ադամ Շիֆ
Չարենցավանի թիվ 2 դպրոցում բացվել է ամերիկյան գրադարան. Փոխանցվել է Ադամ Շիֆից ուղարկված դրոշը
ԱՄՆ Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որով պահանջում է Բաքվից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի կառավարության պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար կալանավորվել են անցյալ ամիս Ադրբեջանի էթնիկ զտումների ժամանակ։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):
Բանաձևը, մասնավորապես, կոչ է անում Բայդենի վարչակազմին դադարեցնել բոլոր ռազմական օգնությունը Ալիևի կոռումպացված ռեժիմին, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ՝ հայ ռազմագերիներին անօրինական կալանավորելու համար։