Արցախը, որ Փաշինյանի ու ՔՊ-ականների հայրենիքը չի՛
Ուշադրություն գրավեց 13 տարի առաջվա օրացույցը՝ «Արցախի կամուրջները», որ մի լավ ընկերոջ աշխատասենյակի պատին նկատեցի: Տպագրվել է «Հայաստանի ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» նախաձեռնությամբ:
Դա նշված հիմնադրամի բավականին կարևոր ուսումնասիրություններից մեկն էր, որն ամփոփված է լուսահոգի Սամվել Կարապետյանի հեղինակած «Արցախի կամուրջները» գրքում: Այս լուսանկարում պատկերված է Քարաղբյուրի կամուրջը:
Ինչպես նշված է հիմնադրամի կայքում, այն գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղից 1,5 կմ հարավ-արևմուտք` Սլդախանց գետակի վրա: Կառուցված է կոփածո և անմշակ քարով, կրաշաղախով: Կառուցման հավանական ժամանակը` ԺԸ դար (18-րդ): Թռիչքի երկարությունը 4,60 մ է, անցուղու լայնությունը՝ 2,70 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 2,90 մ:
(շարունակելի)