Գիտեմ՝ ինչ եմ ասել և երբեք չեմ կեղծել ինչ-որ բան. Արծվիկ Մինասյանն արձագանքել է հայտարարություններին
Yerkir.am-ը մեկնաբանություն է խնդրել ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից:
-Պարո՛ն Մինասյան, ինչպե՞ս կարձագանքեք «Սպուտնիկ Արմենիայի» եթերում հնչեցրած Ձեր հայտարարությանը հաջորդած մեկնաբանություններին:
-Ես գիտեմ ինչ եմ ասել: Երբեք չեմ կեղծել ինչ-որ բան, որ արժևորեմ ասածս: Ճշմարտությունը միշտ էլ դժվար է ընդունել, հատկապես, երբ այն բախվում է պատասխանատվության և համարձակության հետ: Կարելի էր անդրադառնալ բոլոր արձագանքներին, մտնել առանձին դետալների և զրույցների մեջ, բացահայտել՝ ովքեր էին տեղյակ, սակայն այս պահին նպատակահարմար չեմ համարում: Ժամանակն այն կամբողջացնի: Այսօր առաջնահերթը մեր պետականության առջև ծառացած սպառնալիքների հաղթահարումն է, ինչը պահանջում է ազնվություն և բացառիկ համախմբում, անկեղծների, համարձակների և պատվախնդիրների անմնացորդ նվիրում: