«Կենացային» հուշարձան, ինչ-որ տեղ, «խաղաղության խաչմերուկում»
Երևանի կենտրոնական ու մշտապես մարդաշատ զբոսայգիներից մեկում (քաղաքապետարանի շենքի մերձակա, Լուսավորչի պողոտայի կողմից) կարելի է տեսնել ուղղաձիգ երկու սյուներից կազմված այս «հուշարձանը»: Ձողերի տարբեր նիստերի վրա տարբեր լեզուներով խաղաղության մաղթանքներ են (երկու գրությունը խոշորացրել և դրել ենք լուսանկարի տակի մասում՝ հայերենն ու ռուսերենը): Օրինակ, հայերեն գրված է. «Խաղաղություն ամբողջ աշխարհի մարդկությանը»:
Խաղաղությունը՝ խաղաղություն, բայց ստեղծված իրավիճակում այդ «հուշարձանն» ու դրա արտացոլած մաղթանքը մի տեսակ դառը սարկազմի տպավորույթուն են թողնում, հատկապես՝ փաշինյանական իշխանության հռչակած «խաղաղության խաչմերուկի» խորապատկերում: Այնպիսի զգացողություն է, որ այդ «խաղաղության խաչմերուկը» Հայաստանի վրա դրված գերեզմանախաչի հեռանկար ունի:
Zham.am