Սամվել Հակոբյանի նամակին քաղաքապետարանը պատասխանել է. դժգոհ է
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրում է.
Սիրելի Երևանցիներ,
Հոկտեմբերի 26-ին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաղաքապետի լիազորությունները ապօրինի ստանձնած անձը հայտարարեց, որ քաղաքապետի երդմնակալության արարողության նիստը զուտ արարողակարգային է և քվորում չի պահանջում։ Ուսումնասիրելով համապատասխան դաշտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը՝ չգտա որևէ ձևակերպում, որը կհաստատեր կամ կհիմնավորեր վերոնշյալ անձի անհեթեթ միտքը։ Այդ պատճառով ևս մեկ հարցում ուղարկեցի Տիգրան Ավինյանին՝ պահանջելով ներկայացնել իր հայտարարությունը հաստատող իրավական նորմերը, և մինչև այսօր՝ արդեն մեկ շաբաթ, որևէ պատասխան չեմ ստացել։ Չեմ մեղադրում, ոչ մեկ շաբաթը, ոչ էլ մեկ ամիսը բավական չեն, որպեսզի օրենքում գտնեն այն, ինչ գրված չէ այնտեղ։ Ի դեպ, նախորդ հարցմանս (որը նույնպես տեղադրված է ֆեյսբուքյան էջիս) պատասխանը ստացել եմ 5 օրում, սակայն ժամկետային օպերատիվությունը միակ դրականն է, որ կարող եմ ասել ստացված գրության վերաբերյալ։ Որպես պատասխան ստացել եմ նույն թերի արձանագրությունը։