Բլինքենը հանդիպել է Ֆիդանին, քննարկել են Գազայում տիրող վիճակը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այսօր՝ նոյեմբերի 6-ին, անռանձնազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Ինչպես հաղորդում է TRT Haber պետական հեռուստաալիքը, զրույցի հիմնական թեման է եղել Գազայում տիրող իրավիճակը։
Տետ-ա-տետ հանդիպումից հետո նախատեսվում է հանդիպում ընդլայնված կազմով, որին կմասնակցեն նաև պատվիրակությունների անդամները։
Նշենք, որ Անկարա կատարած այցից հետո պետքարտուղարը կայցելի Տոկիո, Սեուլ և Նյու Դելի։
Հիշեցնենք, որ նախքան Թուրքիա այցը ԱՄՆ պետքարտուղարը կատարել է մերձավորարևելյան շրջագայություն, որի ընթացքում այցելել է նաև Թել Ավիվ ու Ամման։
Ամմանում Բլինկենը քննարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումը Հորդանանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի արտգործնախարարների հետ։
Պետքարտուղարն այնուհետև հանդիպել է նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։
Աղբյուր՝ Tert.am