Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Դավիթ Պետրոսյան. ««Տարկետում լինելու է» մեր սկզբունքը դառնում է իրականություն»

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների, պատգամավորների ու Կառավարության ներկայացուցիչների հետ նոյեմբերի 22-ին կայացած կլոր սեղան-քննարկումից հետո նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, թե իրենց հիմնական պահանջը՝ տարկետման տեղերի պահպանում, բավարարվել է: Այս մասին հայտնում է politik.am-ը: 

«Տարկետում լինելու է» մեր սկզբունքը, որ դրված էր նախաձեռնության հիմքում՝ դառնում է իրականություն, խնդիրը մնում է` որքան տեղ, ինչ չափանիշներ ու հայտանիշներ կորոշեն»,-ասաց նա:

Հաջորդ կարևոր սկզբունքի հարցում, որը ենթադրում է կրթության անընդհատության սկզբունքի պահպանում, ըստ Պետրոսյանի՝ քննարկելու համաձայնություն եղավ:

Ըստ նրա` իրենք առաջարկում են ընդունված սկզբունքին, որ պետք է ծառայեն բոլորը, համադրեն իրենց առաջարկը՝ ոչ թե բուհը տանեն բանակ, այլ բանակը բերեն բուհ:

«Առաջարկի նպատակն է, որ անընդհատության սկզբունքը պահպանելով՝ արական սեռի ավելի շատ երիտասարդներ գնան ծառայեն և դա լինի իրենց ընտրության վրա: Դա կլինի նոր ծառայության ձև: Համաձայնություն եղավ, սկզբունքը քննարկվի, հարցը մեխանիզմների հետ է կապված: Մարդ ընտրության հնարավորություն է ունենում, պահպանում է գիտության անընդհատության սկզբունքը, ձեռք են բերում նաև ռազմական գիտելիքներ: Սրանով նաև կլուծվի այն շահարկման հարցը, թե մեկը ծառայած է, մյուսը` չէ»,-ասաց նա:

Ըստ Դավիթ Պետրոսյանի՝ սա աշխատանքային քննարկում էր և հիմք` հետագա քննարկումների համար: «Քաղաքական հասարակության ակտիվությունը գրավական էր, որ աշխատանքային քննարկումներ պետք է լինեն և այդ ճանապարհը չի դադարեցվելու, ավելի մասնագիտացվելու է և պրոֆիլացվելու»,-հայտարարեց նա:

Հարցին, թե հաստա՞տ է, որ տարկետում սկզբունքը իրականություն է դառնում, Դավիթ Պետրոսյանը նշեց, թե քննարկմանը որոշվեց, որ առաջնահերթությունները կորոշվեն և ԿԳՆ տարկետման տեղեր կնշանակի՝ հաշվի առնելով նաև բանակի կարիքները: «Հիմա ասել` իրականություն է, չեմ ուզում ասել ամբողջությամբ, ուղղակի պարզ չէ ինչ քանակով, որ մասնագիտությունների դեպքում և այլն»,-ասաց նա և եզրափակեց, որ երկու առաջարկն էլ իրենց համար սկզբունքային են լինելու և որոշվել է, որ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ենթաօրենսդրական ակտերով հնարավոր չլինի ամրագրել, ապա դա կարվի օրենքի փոփոխությամբ:

«Ամեն ինչ անելու ենք սկզբունքներն իրականություն դարձնելու համար»,-ասաց նա

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>