Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր «պարտավորությունները». Էրդողան
Դիտել նաև
Ըստ հրեա քաղաքագետի դավադրության տեսության՝ Սիրիան և Ուկրաինան փոխանակման առարկա են դարձել Պուտինի և Թրամփի միջև
Էրդողանը հայտնել է Թուրքիային Սիրիայի տարածքները միացնելու պլանների մասին
Սիրիայի նոր առաջնորդի կերպարն Էրդողանն ուզում է նմանեցնել Զելենսկուն՝ հետապնդելով երեք հիմնական նպատակ
Ցանկանում ենք, որ պատմական հնարավորությունը հանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան
«Հուսով ենք՝ Ադրբեջանը կամրապնդի իր պատմական հաջողությունը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելով». Էրդողան
Հայաստանը «պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները». այս մասին Աստանայում մեկնարկած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա հավելել է, որ հաղորդակցությունների բացումը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին, գրում են թուրքական լրատվամիջոցները։ «Մեծ նշանակություն ունի նաև Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի իրականացումը։ Այս գծի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը։ Այն Թուրքիան կկապի նաև Կենտրոնական Ասիայի հետ»- ասել է նա։
Էրդողանը նաև ընդգծել է, որ թյուրքական աշխարհը կշարունակի աջակցել Ադրբեջանին: