Աստանայում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել Աստանայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովի շրջանակում։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին տեղեկություն չկա:
Նշենք, որ Ղազախստանի մայրաքաղաքում ընթանում է Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների հոբելյանական՝ 10-րդ գագաթնաժողովը։ Դրան մասնակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Հունգարիայի և Թուրքմենստանի ղեկավարները։

