ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը, փաստաթուղթն արդեն հրապարակվել է։
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն հիմնելու մասին նոտաների փոխանակման միջոցով համաձայնագիր կնքելու մասին Ռուսաստանի ԱԳՆ–ի առաջարկը»,–ասվում է փաստաթղթում: Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը Հայաստանում: Առաջինը Գյումրիում է։ ՌԴ ԱԳՆ-ի հանձնարարվել է նոտաների փոխանակում իրականացնել։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նախագծում կատարել փոփոխություններ, որոնք «հիմնարար բնույթ չեն կրում»։
Աղբյուրը՝ tert.am