«Խաղաղության խաչմերուկը» ընդամենը գեղեցիկ անվանում է ու ոչ մի կապ չունի իրականության հետ. Կարեն Բեքարյան
«Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանում և Թուրքիայում օրենքի ուժ ունի, նկրտումից չեն հրաժարվել։ Tert.am-ի «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը․
«Չնայած ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններին, որ իրենք որևէ նկրտում չունեն Սյունիքի նկատմամբ, զուգահեռ տեսնում ենք լայնածավալ զորավարժություններ։ Կա Շուշիի հռչակագիր, որը ստորագրել են Էրդողանն ու Ալիևը և որը վավերացվել է երկու երկրների խորհրդարանների կողմից։
Այսինքն դարձել է օրենսդրության մաս է դարձել, որում հստակ առկա է նկրտում «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ։ Ես ուղղակի չեմ հասկանում, թե որն է մեր հանրության վստահության հիմքը արդբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների նկատմամբ»,-ասել է Բեքարյանը։
Նրա խոսքով, «Խաղաղության խաչմերուկը» ընդամենը գեղեցիկ անվանում է ու ոչ մի կապ չունի իրականության հետ։ Նման նախագծի համար առնվազն պետք է կողմերի միջև վստահություն, խաղաղության կամք և ուժի սպառնալիքի բացակայություն լինի, դրանցից ոչ մեկը չկա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․