Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան
11
Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Պատերազմ Արցախում
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացում 150 աշխատակից այս պահին անգործ է, իսկ հաճախորդներն էլ զրկված են մարզվելու և բուժվելու հնարավորությունից. «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներ ու հաճախորդներ Ալի Խամենեիին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am «ՔՊ-ն բացել է դժոխքի դռները»,-Արա Սահակյան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան «Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան

Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանը կարող է վերածել Սիրիայի. Հայկ Խալաթյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն անիրատեսական է հատկապես այն դեպքում, որ Հայաստանի այս իշխանությունը գնում է դառնալու Թուրքիայի և Ադրբեջանի սատելիտը։ Նման զարգացումների դեպքում է, որ կարևոր է հասկանալ, թե այդ «Խաղաղության խաչմերուկ» ասվածին ինչպե՞ս են հասնելու, երբ մեր տարածաշրջանում կան այլ կոմունիկացիոն նախագծեր։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» փաշինյանական ծրագրի իրագործելիությանը, նման տեսակետ հայտնեց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
«Ճանապարհների մեկ ծրագիր ունի Թուրքիան, որը ձգվում է դեպի Ադրբեջան-Կասպից ծով-թյուրքախոս այլ պետություններ։ Այդ կոմունիկացիան ավելի շատ հայտնի է՝ որպես թուրքական միջանցք։ Հաջորդ ծրագիրը, որը մեր տարածաշրջանով է անցնում, չինական նախագիծն է՝ մեկ գոտի, մեկ ուղի անվանումը կրող։ Այս ծրագրով անցնող ճանապարհները ձգվում են Ռուսաստան-Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով, ապա՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա երթուղով։
Ի դեպ, Վրաստանը պայմանագրերի մակարդակով հարաբերություններ է զարգացնում Չինաստանի հետ՝ հենց այս ճանապարհներից օգտվելու համար։ Հաջորդ խոշոր նախագիծը Հյուսիս-Հարավն է, որի միայն երկաթգծի մասով արված է որոշակի աշխատանք՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի մասնակցությամբ, իսկ ցամաքային ավտոճանապարհը, ինչը նախատեսվում է կառուցել Հայաստանով, հարցականի տակ է դրված, որովհետև այն երկրները, որոնք կցանկանան, որ այդ ցամաքային կապը լինի, դժվար մեծ ծախսերի գնան մի երկրում, որը լինելու է Թուրքիայի սատելիտը։
Այսինքն, եթե Հայաստանը դառնում է Թուրքիայի սատելիտ, ապա Իրանի և Ռուսաստանի համար ի՞նչ տարբերություն՝ իրենք ճանապարհը ստանում են Ադրբեջանո՞վ, թե՞ Անկարայից ղեկավարվող Հայաստանի տարածքով։ Նրանք այդ կոմունիկացիաների բացմանը կցանկանային գնալ միայն մի դեպքում, եթե Հայաստանը չունենար թուրք-ադրբեջանական իշխանությունից կախվածություն և լիներ ինքնուրույն՝ դառնալով Թուրքիայի և Ադրբեջանի կախվածության դիմաց Իրանին և Ռուսաստանին առաջարկվող այլընտրանքը»,- ասաց Խալաթյանը՝ ընդգծելով՝ հետևապես Վրաստանում Փաշինյանի կողմից մանրամասն ներկայացված, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագծով Փաշինյանն ընդամենը ցանկանում է ցույց տալ, թե ինքն Արցախը հանձնելու դիմաց Հայաստանի համար ինչ-որ բան է ստանալու։
Ինչ վերաբերում է Վրաստանում Հայաստանի իշխանության ներկայացուցչի հնչեցրած մեկ այլ հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից, Խալաթյանը շեշտեց՝ ադրբեջանական գազը ռուսական գազի գինը չունի։
«Հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի պատասխանը կլինի, որ Ռուսաստանը կթանկացնի Հայաստանին տրվող գազի գինը. ի դեպ, ոչ թե միջազգային գներին չի հասցնի, այլ ավելի կթանկացնի։ Նման դեպքերում ո՞ր երկրից են Հայաստանի համար գազ գնելու, եթե մտածում են՝ Իրանից, ապա՝ սխալվում են»,- ասաց Խալաթյանը՝ նշելով՝ Իրանին դուր չի գալիս, որ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջան է բերում արտատարածաշրջանային ուժերի, հետևապես՝ Իրանից գազ ստանալը դեռ հարցական է, փոխարենը՝ արտատարածաշրջանային ուժերի Հարավային Կովկաս բերելով՝ Փաշինյանն Արցախից հետո վտանգում է նաև Հայաստանի ապագան.
«Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանը կարող է վերածել Սիրիայի»,- խոսքը եզրափակեց Խալաթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>