Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են վերսկսել գազի մատակարարումն Ադրբեջան
«Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը և ադրբեջանական «Socar»-ը պայմանավորվել են վերսկսել գազի մատակարարումը Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է «Gazeta.ru»-ն:
«Մենք Ադրբեջանի հետ երկարատև գործընկերական հարաբերություններ ունենք առևտրային այդ ոլորտում: Հաճելի է նշել, որ նրանք հաջողությամբ զարգանում և նոր մակարդակի են հասնում», - հայտարարել է «Գազպրոմ էքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան:
Նշվում է, որ համապատասխան պայամանագիրը ստորագրվել է 2017թ.-ի նոյեմբերի 21-ին Մոսկվայում:
Zham.am