Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է

Մահացու ելքով ամենաշատ վթարները տեղի են ունենում հենց խաչմերուկներին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի «Կարճ ասած» հաղորդաշարի հեղինակ և վարող Սևակ Հակոբյանն անդրադարձել է Փաշինյանի ԽԽ-ին՝ «խաղաղության խաչմերուկին»: Հեղինակն զգուշացնում է, որ մահացու ելքով ամենից շատ վթարները տեղի են ունենում հենց խաչմերուկներում:
«Նիկոլ Փաշինյանը օրերս Վրաստանում քարտեզ ցույց տվեց, որտեղ Հայաստանն էր՝ արդեն կիսատ-պռատ, որը ներկայացրեց որպես այլ երկրներին կապող խաչմերուկ։ Սաղ օրը ինքն ու խմբակը խոսում են այդ բրոշյուրից։ Ո՞րտեղից սկսեցին այս խոսակցությունները։ Սկզբում, եթե հիշում եք, ընդամենը Նախիջևանն ու Ադրբեջանը իրար կապող ճանապարհ պետք է լիներ Հայաստանի տարածքով, հետո Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարցին, թե խոստացել ես Զանգեզուրի միջանցք, Փաշինյանն ասաց, որ միջանցք չի լինելու։ Թուրքիան ու Ադրբեջանը, մինչև Արցախը լրիվ հայաթափելը ու անկլավների մասին ստորագրություն կորզելը, ամեն օր խոսում էին Զանգեզուրի միջանցքի անհրաժեշտութունից, պահանջում էին տալ։ Վերջին օրերին մեղմացրել են հռետորաբանությունը և այլ թեզ են մտցրել շրջանառության մեջ, թե՝ չեք տալիս, դուք գիտեք, մենք էլ Իրանի հետ մեր ճանապարհները կսարքենք, թեև Իրանի հետ ճանապարհներ ունեն։ Պարզից էլ պարզ է, որ դա բլեֆ է, Ադրբեջանն անելու է ամեն ինչ միջանք ստանալու համար, կդիտարկի անգամ ռազմական տարբերակը։
Ի՞նչ տեղի ունեցավ․ երբ Ադրբեջանը սկսեց քիչ խոսել Զանգեզուրի միջանցքի մասին ու հայտարարեց, որ իրենք կգան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, Նիկոլ Փաշինյանը դրանից հետո հայտարարեց այսպես կոչված խաղաղության խաչմերուկի մասին. առաջ ասում էր՝ հայկական խաչմերուկ։ Եվ ոչ թե նկատի ունի Ադրբեջանը Նախիջևանին կապող հատվածը, այլ ամբողջ Հայաստանը` բոլոր կողմերից, բոլոր ուղություններով։
Այժմ երկու զուգահեռ վերլուծություններ են գնում հայկական և արբեջանական իշխանական շրջանակներում։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, թե՝ Հայաստանի հետ սահմանների բացումը ոչ թե մեզ է պետք, այլ Հայաստանին, ինքն է մեկուսացման մեջ, մենք խաչմերուկ ենք ու եթե ուզում ես բացվել, տուր միջանցքը, որը խոստացել ես։ Իսկ Հայաստանում գնում է այդ խաչմերուկ կոչվածի չարդարացված, բայց նաև՝ խիստ վտանգավոր քարոզ։
Փաշինյանենք ասում են՝ ժողովուրդ ջան, խաչմերուկ լինի, սահմանները բացվի, ամեն ինչ էժանանա, թուրքերի հետ առևտուր անենք, գնանք-գանք, լավ ապրենք։ Ինչ-որ անբացատրելի, չհիմնավորված ու արհեստական լավի սպասում են մտցնում ժողովրդի մեջ։ Իսկ մենք գիտենք, որ սրանց խոստացած ամեն լավ բան տարեգրության մեջ ամրագրվում է որպես ողբերգություն։ Երբ սրանք ամենաակտիվ ձևով խոսում են ինչ որ լավ բանից, լավ ապագայից, ուրեմն կեղտի մեջ ենք։ Փաստերով ենք խոսում․ ասում էին ժողովուրդ ջան, Ղարաբաղի հարցը լուծենք, լավ ապրենք․ իրենց պատկերացրած ձևով լուծեցին, իսկ երբ հարց առաջ եկավ, թե՝ բա ե՞րբ պետք է լավ ապրենք, ասացին՝ անկլավներն էլ պետք է տանք, պետք է պայմանագիր կնքենք, ճանապարհ բացենք, կարողանանք դա հսկել, խաչմերուկը բացենք, որ լավ ապրենք։ Քաղաքացուն, որ լավ կյանք էին խոստացել, հիմա ասում են՝ 2024 թվականի բյուջեով թոշակ չենք բարձրացնի, ոչ էլ նվազագույն աշխատավարձ, ո՛չ նպաստ․ ուզո՞ւմ ես կյանքումդ բան փոխվի, այ էս հայկական խաչմերուկը պետք է դառնա իրականություն։ Քա՞նի խելքից դուրս ծրագիր եք ուզում թվարկեմ, որ խոստացել են, և քանի որ անիրականանալի էր, սկսել են մտածել, թե ոնց անեն, որ ձախողվելու մեղավոր գտնեն։ Մեղավորը ներսում նախկիններն են, դրսում՝ ռուսները։
Ինչո՞ւ ենք ասում սրանք մեզ խաբել են․ որովհետև տվել են մի քանի հատոր խոստումներ, հետո ասել են՝ որպեսզի էս խոստումը կատարվի, պետք է այսինչ վատ բանը անեի։ Ես ձեզ խոստացել եմ, որ լավ եք ապրելու, բայց մոռացել եմ ասել, որ դրա համար պետք է Ղարաբաղ տամ, ես ձեզ խոստացել էի բանակը զինեմ ու անվտանգություն ապահովեմ, բայց մոռացել էի ասել, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գանք, այլ տեղ փնտրենք․ ձեզ խոստացել էի, որ Եվրոպայից մեշոքներով փող պետք է բերեմ, բայց մոռացել էի ասել, որ դա վարկ ա, ոչ թե գրանտ․ մեկ էլ ամենակարևորը չեմ ասել․ դա կգա ռուսների հետ թշնամանալուց հետո։ Իրենք էլ են ասում, որ ժողովուրդը իրենց բերել է, որ պրոբլեմներ լուծի, սրանք ժողովրդին մասնակից են դարձնում էլ ավելի մեծ պրոբլեմների ու չեն էլ լուծում որևէ բան․ ասում ա՝ ուզում ես լա՞վ ապրես, ուրեմն դրա համար Ադրբեջանը ուզում ա Սյունիքը կտրի։ Էդ իբր լավ ապրելու խաթր արդեն 12,5 հազար քառակուսի կիլոմետր տվել է, հիմա ևս 4,5 հազարն ա ուզում տալ։
Ու ի՞նչ է ստացվում․ տվել ես հողերը, որը հողեր չէին, չէ՞, եքա հայրենիք էր, ազատագրած, արյան գնով, հիմա դա տվել ես․ այո՛, դու ես տվել, անունն էլ դրել ես, որ իբր ճանապարհները բացվեն, մեկուսացումից դուրս գաս, բայց էլի մեկուսացման մեջ ես։ Ինչի՞։ Իսկ կարող ա՞ Փաշինյանը իր հովանավորներին ընդհանրապես և թուրքերին մասնավորապես պետք էր միայն Արցախի համար․ հանձնել ա, էլ պետք չէ։
Նրա բոլոր առևտուրները պետք է լինեին Ղարաբաղի թեմայով, ի սկզբանե տվեց ու դարձավ անհետաքրքիր։
Ո՞րն է Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը՝ օդերդ փակել, խեղդել՝ ֆիզիկապես էլ, տնտեսապես էլ, մյուս առումներով էլ։ Նախորդ 30 տարում էդ նպատակները չիրականացան։ Հայաստանի իշխանությունն ասում էր փակե՞լ ես սահմանը, ջհանդամը չես փակել, ու ապահովում էր տնտեսական աճ։ Սրանք ժողովրդի կյանքից ու հայրենիքից թանկ խնդիր համարեցին սահմանը ամեն կերպ բացելը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Դրա համար կյանքեր էլ տվեցին, հայրենիք էլ։ Հիմա թշնամիդ ասում ա՝ Ղարաբաղ էր պետք, ստացել եմ, սահմանները բացում եմ ի՞նչ անեմ, որ շունչդ բացվի՞։ Չէ՞ որ սրանք ցույց են տվել, որ հանուն սահմանի բացման, ամեն ինչ կանեն, որ գոնե մի կերպ իրենց պատկերացումով, արդարացնեն իրենց անպատասխանատու կամ դավաճանական արածները։ Թուրքիան ասում էր նախկինում՝ Ղարաբաղի հարցը լուծվի, սահմանը կբացեմ, հիմա ասում է՝ ասա տեսնեմ ինչ ես տալիս սահմանը բացելու դիմաց։ Ղարաբաղի անունը չտաս, դա արդեն տվել ես, իմն ա։ Անկլավի անուն էլ չտաս, դա էլ ես տվել, էդ մատնանշածդ քարտեզներով։ Խաչմերուկն էլ քեզ ա պետք, ոչ թե ինձ։ Է՞լ ինչ ունես տալու։ Մնում ա միջանցքը։ Նիկոլը խուսափում է միջանցք բառից, պատրաստ է տալ ավելի մեծ հատված, թեկուզ սաղ երկիրը դարձնի խաչմերուկ, մենակ թե միջանցք չգրվի, հանկարծ չասեն՝ Մեղրի կամ Սյունիք տվեց։
Հանրագիտարանով ՀՀ տարածք որոշողները այսպիսի ծանր վիճակի են հասցրել։ Առաջ քո սահմանը այնտեղ էր, որտեղ քո զինվորն էր, դրանից հետո չեզոք գոտի էր շատ մեծ, հետո թշնամիդ էր, հիմա չեզոք գոտի չկա, իսկ մեր երկրի սահմանից ներս հազարավոր զինվորներ են թշնամու բանակից։ Նիկոլը գիտի՞, թե Հայաստանում թշնամու քանի հազարանոց զորք կա։
Կարճ ասած՝ Հանուն իրենց արդարացնելու, անունը դնելով իբր խաղաղություն ու ապաշրջափակում, ամեն ինչ տվել են, ու հիմա դեռ խոսում ու խոստումներ են տալիս։ Բայց ամենից վատը գիտե՞ք որն է, որ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը խաղաղության խաչմերուկ չի կարող լինել, դա նոր հնարավոր պատերազմի սկիզբ է, քանի իրենք են իշխանության։
Եվ մի բան էլ․ խաղաղության խաչմերուկ դարձնելու՝ Փաշինյանի ծրագիրը  քննարկելիս հիշենք, ժողովուրդ ջան, որ ամենաշատ վթարները՝ մահացու ելքով, տեղի են ունենում հենց խաչմերուկներին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>