Պետության տրամադրած կեցավայրերում ապրող արցախցիները չեն ստանա 40+10 հազարական դրամ աջակցությունը. փոխնախարար
Panorama.am-ը գրում է, որ 40+10 հազարական դրամ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում կառավարությունը շարունակում է գումար հատկացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կեցության և կոմունալ ծառայություններից օգտվելու վճարումները կատարելու համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ասուլիսում հայտարարել է, որ նոյեմբերից սկսած աջակացությունը տրամադրվելու է նոր պայմաններով։
«Նոյեմբեր ամսից շահառու չեն հանդիսանա բոլոր այն քաղաքացիները, ում համար կեցությունն ապահովվում է պետական միջոցներով։ Մասնավորապես, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ պետական համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, հյուրանոցներում մնացող անձանց համար այլևս աջակցությունը չի գործի»,-մանրամասնեց նա։
Փոխնախարարը նշեց նաև, որ նոյեմբերին կպահանջվի մեկանգամյա առցանց դիմում լրացնել։
Լուսանկարը՝ Panorama.am կայքից

