Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նոյեմբերի 1-ին կայցելի Թուրքիա, որտեղ կքննարկի տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Այդ մասին հաղորդում է hraparak.am-ը՝ ՌԻԱ Նովոստիի վրա հղումով: Սպասվում է, որ թուրքական ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն իրանցի գործընկերոջ հետ կքննարկի օրակարգում եղած տարածաշրջանային հարցերը, մասնավորապես Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները: