««Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Գրիգորի Խաչատուրովի և Մամիկոն Ասլանյանի հետ». Տ. Աբրահամյան
Դիտել նաև
Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի գեներալ Գրիգորի Խաչատուրովի և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Մամիկոնը դեռ բրոնզե դարից կալանքի մեջ է, իսկ գեներալի «նստած» լինելը իշխանությունը հետագայում դատարանում կփորձի «հիմնավորել» կալանավայրի պաշտպանության կազմակերման նկատառումներով: Նարեկ Մալյանը, ով նույն հիմնարկում է, տեսակցությունների մասով սահմանափակում ունի, նրան հանդիպել հնարավոր չէ, երևի իշխանության համար հատուկ վտանգավորություն է ներկայացնում: Մտահոգիչ է միակ կին քաղբանտարկյալ Տաթև Վիրաբյանի առողջական վիճակը, ում հետ տեսակցությունը իշխանությունը շարունակում է փակ պահել»:

