Գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Քարաշամբ բնակավայրի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Տավուշի մարզի Կողբ բնակավայրի մի հատվածի և Հաղարծին բնակավայրի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան, Մայիսի 9-ի, Գ.Նժդեհի, Մանթաշյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: