«Խաղաղության համաձայնագրի կետերի մեծ մասը կողմերը համաձայնեցրել են»․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտնել է, որ այս պահի դրությամբ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի կետերի մեծ մասը։ «Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկն ուժի մեջ է: Հաջորդ քայլերը պետք է անի առաջին հերթին Հայաստանը։ Խաղաղության համաձայնագրի կետերի մեծ մասը կողմերը համաձայնեցրել են»,- նշել է այդ երկրի պաշտոնյան։
Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, և եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական: