Պուտինը հեռագրով շնորհավորել է Էրդողանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ «Թուրքական հանրապետության հռչակման 100-ամյակի» կապակցությամբ:
Պուտինի հեռագրում, ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստին», մասնավորապես, գրված է. «Հարգելի պարոն նախագահ, թանկագին բարեկամ, ընդունեք սրտանց շնորհավորանքներս՝ Թուրքական հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանի առթիվ...»
Պուտինը նաև նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են բարեկամության և բարիդրացիության ոգով, որ Ռուսաստանն ու Թուրքիան բարեհաջող համակարգում են ջանքերը՝ տարածաշրջանային և գլոբալ օրակարգի խնդիրների լուծման համար ու շարունակելու են իրենց ջանքերը՝ «ավելի արդարացի աշխարհակարգ ստեղծելու» համար: