Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Ալիևը հասկանում է, որ ժամանակն իր օգտին է աշխատում. դեմը Հայաստանի չոքած ղեկավարն է, որի «խաղաղության խաչմերուկը» փի-ար փուչիկ է. Վիգեն Հակոբյան

«Փաստ» օրաթերթը գրում է, որ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով, Ալիևը բավականին ճկուն քաղաքականություն վարեց 2020 թ.-ի պատերազմից հետո:
«Նա իր ցանկացածն ու նպատակներն աճուրդի դրեց Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Ասածն էլ այն էր, թե իր համար առանձնապես մեծ տարբերություն չկա՝ որ հարթակով, ով և ինչպես կապահովի իր ցանկացածը, այսինքն՝ Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում դե ֆակտո և դե յուրե, իր պարամետրերով խաղաղության պայմանագիր կկնքվի և այլն: Ադրբեջանն, ըստ էության, ասաց, որ ով սա ապահովի, նրա հետ էլ կաշխատի: Յուրահատուկ աճուրդ էր: Կարծում եմ, որ ինչ կարող էր, արևմտյան հարթակում Ալիևը ստացավ:
Արևմտյան հարթակում կարողացավ բառի բուն իմաստով մատների վրա ֆռռացնելով Նիկոլ Փաշինյանին՝ նրանից կորզել Պրահայում արված հայտարարությունը, որով Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կիլոմետրի շրջանակում և ակնկալում, որ Ադրբեջանն էլ կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29,8 հազար քառակուսի կիլոմետրի շրջանակում: Այդ հայտարարությունը ստացավ, որով Արցախը ներառված էր Ադրբեջանի կազմում, նույն փաստաթղթով նաև անկլավների փոխանակման և որոշ դեպքերում նաև ստանալու վերաբերյալ հայտարարություն արվեց: Այդ հարթակում աշխատելով՝ նա ստիպեց նաև, որ Հայաստանն էլ արևմտյան հարթակում աշխատի և փչացնի իր հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ:
Դրա հետևանքով Ռուսաստանը պատրվակ ունեցավ, զիջելով Հայաստանի և Արցախի շահերը, իր սիտուացիոն դաշնակիցներին լավություն անել: Արդյունքում զիջվեց Արցախի Հանրապետությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:
Ընդգծում է՝ հիմա արդեն առանձնապես ակնկալիքներ չունենալով արևմտյան հարթակներից՝ Ադրբեջանը չի մասնակցում հանդիպումների, չի շտապում նաև խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում: «Շատ լավ հասկանում է, որ ժամանակն իր օգտին է աշխատում: Կա Հայաստանի չոքած ղեկավար, որը պատրաստ է ցանկացած զիջումների, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանը ստանալու, իր հիփոթետիկ, ֆանտաստիկ, զուտ փիառի վրա հիմնված «խաղաղության խաչմերուկ» կոչվող նախագիծն իբր թե կյանքի կոչելու համար, իբր աշխարհին հետաքրքրացնելու համար: Պարզ է, որ սա զուտ քարոզչական հնարք է, հերթական փուչիկն է:
Ալիևը շատ լավ հասկանում է, որ առանց խաղաղության պայմանագրի կարող է շատ ավելին ստանալ, քան ինչ-որ թուղթ ստորագրելով, ինչը կարող է նրա համար զսպող մի բան դառնալ, շրջանակների մեջ դնել իրեն:
Հնարավոր է ոտքով տարածք գրավել, գետնի վրա և այլ հարթակներում դե ֆակտո անկլավների հարցերը լուծել, հասկանում է, որ այն հարցերում, ինչ վերաբերում է Հայաստանի բուն տարածքին, գլխավոր օպերատորները Ռուսաստանը և Հայաստանն են, այլ ոչ թե Արևմուտքը: Անկլավների, միջանցքի, հետագայում նաև փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրեր «վերադարձի» հարցերը փորձել լուծել այլ՝ ոչ արևմտյան հարթակներում: Երկու անգամ անընդմեջ այդ մարդը ցուցադրում է իր մտադրությունը: Առաջին անգամ չգնաց Գրանադա, երկրորդ անգամ, կրկնելով Փաշինյանի պատճառաբանությունը, որով նա չմասնակցեց ԱՊՀ գագաթաժողովին, ասելով, որ ժամանակ չկա, Ալիևը չի գնում Բրյուսել: Համարում է , որ առանց խաղաղության պայմանագրի շատ ավելի մեծ ռեսուրսներ ու մանևրներ ունի, կարող է շատ ավելին ստանալ, քան եթե ինչ-որ մի բան ստորագրի և թեկուզ թղթի վրա սահմանափակի իր նկրտումները»,-նշում է մեր զրուցակիցը:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, Հայաստանի իշխանության համար ամենագլխավոր պրոբլեմը միշտ այլընտրանքի բացակայությունն էր: «Ասում էր՝ Ռուսաստանի վրա հիմնված անվտանգության ճարտարապետությունը վատն է, միշտ հարց էր առաջանում՝ եթե Ռուսաստանը չէ, ՀԱՊԿ-ը չէ, այդ դեպքում ո՞րն է այլընտրանքը: Իրենք և իրենց արևմտյան գործընկերները փոխել են մարտավարությունը, ցույց են տալիս, որ իբր այլընտրանք կա, առաջ են քաշել ֆրանսիական այլընտրանքը զենքի մատակարարման մասով: Երեք ռադար են մատակարարելու, հրթիռների տրամադրման հեռանկար կա, նրանց մասնագետները վերապատրաստելու են մերոնց և այլն: Այդ համաձայնագրում մեկ հետաքրքիր կետ էլ կա, որ ֆրանսիացիներն աուդիտ են անելու մեր պաշտպանության համակարգը և այլն: Մյուս հարցը, որ իբր գոյություն ունի հասարակության մեջ, եթե Ռուսաստանը բարկանա և տնտեսական պատժամիջոցներ կիրառի մեր նկատմամբ, էներգակիրներ չտա, գազի գինը թանկացնի կամ գազ չմատակարարի, ի՞նչ է լինելու:
Իշխանություններն ասում են՝ եթե խաղաղության պայմանագիր կնքենք Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ խնդիրներ չունենանք, և նա լինի մեր անվտանգության երաշխավորը, այդ պարագայում նավթն ու գազն Ադրբեջանից կբերենք: ՏԿԵ փոխնախարարը նման հայտարարություն է անում, չի խոսում գնային քաղաքականության մասին: Եթե խնդիրը միայն գազ ստանալը լիներ, կարող էիր Իրանից էլ ստանալ, ուղղակի այդ դեպքում մի քանի անգամ ավելի թանկ գին պետք է վճարեիր՝ ի տարբերություն Ռուսաստանի առաջարկած գնի, այնպես չէ, որ Իրանը չէր ուզում մեզ գազ տալ: Բացի գինը, կա նաև կախվածության հարցը: Ո՞վ կարող է Հայաստանի իշխանության և վարչապետի մոտ այնքան վստահություն առաջացնել, որ Ադրբեջանը լինելու է ամենավստահելի գազ մատակարարողը»,-հավելում է նա:
Հակոբյանի խոսքով, այս ամենի նպատակն է ներքին լսարանին ցույց տալ, որ Հայաստանն ունի այլընտրանք անվտանգային համակարգի առումով. տվյալ դեպքում բարեկամ երկիր Ֆրանսիան է այդ դերում: «Տնտեսական առումով մեզ մտահոգում է էներգակիրների հարցը, կարող ենք գազ գնել Ադրբեջանից: Հիմա ամեն ինչ այս շրջանակի մեջ են ներկայացնում: Օրինակ՝ ֆրանսիական զենքի մատակարարման մասով հարցեր չեն բարձրացնում, թե ինչ խնդիրներ կարող են լինել: Ֆրանսիական զինտեխնիկան ի՞նչ լոգիստիկայով է գալու Հայաստան, խաղաղ պայմաններով գուցե կարող ես երեք ռադար բերել Վրաստանով կամ Իրանով, բայց ռազմական գործողությունների ժամանակ շահերի լուրջ բախումներ են սկսվում: Երկրորդ՝ ինչպե՞ս են այդ զինատեսակները համադրվում ընդհանուր պաշտպանական համակարգի հետ, այն հիմնականում ռուսական է, ժամանակ է պահանջվելու:
Նույնը վերաբերում է նաև հնդկական զինատեսակներին , եթե դրանք գան: Երրորդ՝ եթե ֆրանսիացիներն աուդիտ են անելու, ինչպե՞ս են դրան վերաբերվելու ռուսները, որոնք գուցե այնպիսի զինատեսակներ են տվել Հայաստանին, որ ուրիշներին չեն տվել և այլն: Երբ խոսքը դիվերսիֆիկացման մասին է՝ թե՛ պաշտպանական համակարգի, թե՛ զենք-զինամթերքի մատակարարման, թե՛ էներգակիրների, ամեն ինչ բավականին գեղեցիկ է հնչում, բայց թե փիառից դուրս բաղադրիչները որքանով են ազդեցիկ, որքանով իրական կլինեն, ասելը բարդ է: Չլինելով այս բոլոր հարցերում նեղ մասնագետ՝ ինքս ունեմ հարցեր, որոնք բարձրաձայնում եմ: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ասել, որ, օրինակ՝ Ադրբեջանն էներգակիրների վստահելի մատակարար է, այն էլ մատչելի գներով»,-նշում է նա:
Հավելում է՝ բլեֆը շատ է: «Այս առումով կարևոր է, որ հիմա լուրջ ուղի անցած, մասնագիտական կրթություն ստացած զինվորականները խոսեն, փաստեն՝ արդյոք երեք ռադարով մեր օդն ապահով «փակվա՞ծ» է, ինչպես վերջերս հայտարարեց գեներալներից մեկը: Նույնը ժամանակին ասում էր Արայիկ Հարությունյանը՝ Արցախի օդը փակ է: Երբ հիշում ենք, թե ինչ հայտարարություններ էին անում Արցախի՝ այսօրվա ռեժիմի հետ կապ ունեցող ղեկավարները և ինչ հայտարարություններ են անում հիմա, մի փոքր վախ է առաջանում: Արդյո՞ք մեզ երեք ռադարն էր պակասում, որ մեր օդը փակվեր, եթե այդպես է, ուրախ ենք»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>