Ղարաբաղյան զարգացումներից հետո Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են
Դիտել նաև
Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներից հետո նոր «ատրակցիոն» է բացվել
Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ)
Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում
Անծանոթ մարդկանց են գրանցել Սոնա Աղեկյանի տան հասցեում
«Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել
Ղարաբաղյան զարգացումներից հետո Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են Թբիլիսիում։ Այս մասին գրում է Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը։ Հանդիպումն անցկացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկավարությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները մի քանի ժամ դեմ առ դեմ քննարկել են երկու երկրների միջև հակամարտությունը։ Վրաստանի վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է գալա ընթրիք։
Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումն անցկացվում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հովանու ներքո։ Ֆորումին մասնակցում են ավելի քան 2000 պատվիրակներ աշխարհի շուրջ 60 երկրներից։

