Շալվարի ցեպը չի կարողանում ժամանակին բարձրացնել, սա ո՞նց է մեր քաղաքի խնդիրներով զբաղվելո՞ւ, այ քեզ խայտառակություն (տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր սոցցանցային «հիթ» դարձած այն տեսանյութին, որտեղ երևում է, որ Երևանի նախկին քաղաքապետ, այսօր էլ քաղաքապետի տեղակալ նշանակված Լևոն Հովհաննիսյանը ավագանու նիստի ժամանակ ամբիոնին մոտենում է տաբատի կայծակնաճարմանդը բաց վիճակում, հետո ամբիոնի մոտ փորձում է «շտկել իրավիճակը»:
Սոնա Աղեկյանը մասնավորապես գրել է. «Շալվարի ցեպը չի կարողանում ժամանակին բարձրացնի, սա ո՞նց է մեր քաղաքի խնդիրներով զբաղվելո՞ւ, այ քեզ խայտառակություն։
Սա՞ էր ձեր երազանքի փոխքաղաքապետը, սիրելի երևանցինե'ր, հնարավոր բոլոր ձևերով խայտառակում են հայ ազգին։
Սա մեր երկրի գլխավոր քաղաքի` մայրաքաղաքի պատկերն է ողջ աշխարհի աչքում։
Այս իրավիճակը պետք է շտկել, սա խայտառակություն է»։

