Արցախցիների մոտ հայտնաբերեցինք անհայտ ծագումով կրոնական գրականություն՝ մանուկների համար. Տեր Զարեհ. Լուսանկարներ
Դիտել նաև
Գևորգ եպս. Սարոյանը թեմի հոգևորականների հանդեպ իրականացրել է հոգեբանական բռնաճնշումներ․ Տեր Զարեհ
«Ես ամաչում եմ այս տեսարանի համար»․ Տեր Զարեհ Աշուրյան
Սփյուռքահայերի՝ Հայաստան մուտքի արգելքի որոշման մեջ մասնակցություն չունեմ, ես ենթարկվում եմ վարչապետին. Զարեհ Սինանյան
Լոս Անջելեսի հայությունը «Նիկոլ Դավաճան» կոչերով դիմավորեց սփյուռքում նիկոլի անձնական հանձնակատարին ու խանգարեց նրա համայանքային հանդիպումը. Տեսանյութ
«Զարե՛հ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, դավաճա՛ն»․ Լոս Անջելեսում Սփյուռքի հանձնակատարի հանդիպումն ընդհատվել է. Տեսանյութ
Սիրելիներ երեկ հովվական այցի շրջանաներում Արցախից բռնի տեղահանվածների ժամանակավոր հավաքատեղիներում հայտնաբերեցինք անհայտ ծագումով կրոնական բովանդակությամբ գրականություն՝ նախատեսված մանուկների համար: Այս մասին ֆեյսբուքում գրել է Տեր Զարեհ Աշուրյանը.
«Պարզվում է, որ կրոնական կազմակերպություններն և աղանդները փորձում են ստեղծված իրավիճակում իրենց պիղծ և ազգակործան քարոզչությամբ շեղել արցախցի մեր եղբայներին և քույրերին, և առավել վտանգավոր է, որ փոքրիկներին են փորձում ներգրավել իրենց աղանդավորական խմբերի մեջ, խաբելով ծնողներին, իբրև թե եկեղեցի են ներկայացնում:
Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը վերոնշյալ խնդրի վերաբերյալ, և զգուշացնում ենք բոլոր նրանց, ովքեր հանցավոր անգործություն կդրսևորեն...»

