Իշխանությունները կառավարական շենքերի անվտանգության հարցերն են լուծում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պետության անվտանգությունը մի կողմ թողած՝ իշխանությունները կառավարական շենքերի ու պետական այլ շենքերի անվտանգության հարցերն են օր ու գիշեր լուծում։ Կրկին ԱԺ շենքի անվտանգության մակարդակն են որոշել բարձրացնել։ Չնայած նախկինում էլ են նման միջոցառումներ արվել՝ պարիսպների ճաղերն են թարմացվել, փշալար է քաշվել պարսպի վրա։ Էլ չասած, թե քանի անգամ են շենքը վերանորոգել։
Այս անգամ էլ հակահրդեհային եւ տեսահսկման համակարգն են թարմացնում, նոր տեսախցիկներ եւ հակահրդեհային միջոցներ ու սարքավորումներ ձեռք բերում։ Այդ նպատակի համար ԱԺ-ն 39 մլն դրամ է հատկացրել պետական բյուջեից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում