Կոտորածն մանկանց... Իսրայելի բանակը, Նեթանյահուի հրամանով 2360 երեխա է սպանել, 5364-ին՝ վիրավորել կամ հաշմել
Դիտել նաև
Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ
Ո՞ւմ էին ուղղված Գազայի բնակիչների մասին Էրդողանի խոսքերն, ըստ քաղաքագետի
Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողության հետևանքը էպիկական չափերի հասնող հումանիտար աղետը կլինի․ Հորդանանի ԱԳՆ
Ընտրովի բարոյականություն. ինչո՞ւ Գազան և Իսրայելը «տեսանելի են», իսկ Արցախը՝ ոչ (տեսանյութ)
Պատերազմը Իսրայելում շարունակվում է, երկուստեք զոհերի թիվը հազարներով են հաշվում
Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 2,3 հազար երեխա է զոհվել, ավելի քան 5,3 հազարը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի մամուլի հաղորդագրությանը հղումով։
«Վերջին 18 օրվա ընթացքում Գազայի հատվածում զոհեր են գրանցվել երեխաների շրջանում։ Շարունակվող հարձակումների հետևանքով զոհվել է 2360 երեխա և վիրավորվել 5364-ը», - ասված է հաղորդագրության մեջ:
ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում օրական ավելի քան 400 երեխա է վիրավորում ստանում կամ զոհվում։
Նույն ժամանակահատվածում Իսրայելում, ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով, ավելի քան 30 երեխա է զոհվել, տասնյակ երեխաներ գերի են Գազայի հատվածում։