Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Նշվում է, որ ընդգծվել է 2020-22 թթ․ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի ուղղությամբ ջանքերը մեծացնելու անհրաժեշտությունը։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը բարձր են գնահատել Թեհրանում «3+3» ձևաչափով տեղի ունեցած հանդիպման արդյունքները և պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ այս ձևաչափը խթանելու ուղղությամբ։