Փաշինյանին լավ ցավացրել են...
Բանից պարզվում է, ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերության «Տուտիի թագաժառանգի տիկնիկները: Նիկոլ Փաշինյան՝ աղետի գուժկանը» նախօրեի հաղորդումից Նիկոլ Փաշինյանը մի այլ կարգի նեղսրտել է: Այն աստիճան, որ այսօր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Փաշինյանի ԱԳՆ, որն էլ հաղորդագրություն է տարածել այդ կանչման վերաբերյալ: Այսպես. «2023թ. հոկտեմբերի 23-ին «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»:
Սովորաբար, նման դեպքերում, լրատվամիջոցների արձագանքը լինում է է՛լ ավելի «թունդ» մի նոր հրապարակում (հաղորդում, ռեպորտաժ) պատրաստելը: Թերևս կարելի է ենթադրել, որ ռուսական «Առաջին ալիքը» Փաշինյանին կամ նրա թիմակիցներին էլի կանդրադառնա, առավել ևս, որ խնդրո առարկա թողարկումը բավականին մեղմ երանգներով էր: Թեպետ կա նաև նման տեսակետ, որ ռուսական «Առաջին ալիքը» Փաշինյանին, պատկերավոր ասած՝ «փռեց ասֆալտին», թեպետ, այնքան էլ «չկատոկեց»:
Zham.am