Խամենեին համաձայնել է բանակցել ԱՄՆ-ի հետ. Ynet Արցախի հանձնումից հետո պшտերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պшտերազմը՝ իշխանություն պահելու համար Ինչ պետք է անել Մոլագարի հեռանալուց հետո
25
6 տարի սպասել ենք իմանալու՝ ովքեր են մեր երեխաների զnhվելnւ մեղավորները, մել էլ իմանում ենք՝ զեկույցը գաղտնիացվել է. Արսեն Ղուկասյան Նիկոլից ազատվելու ենք, ոչ մի պատերազմից էլ չվախենա՛ք․ Երվանդ Բոզոյան Եթե հունիսի 7-ից հետո իշխանափոխություն չեղավ, ապա կստանանք երաշխավորված պատերազմ ու պարտություն (տեսանյութ) Ըստ The New York Times-ի` հայտնի է դարձել այն անձը, ով խաբել է Թրամփին թե Իրանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր (տեսանյութ) Փաշինյանի ԱԳ նախարարը ահաբեկում է Հայաստանի ժողովրդին, որ եթե իրենք չլինեն, անմիջապես պատերազմ կլինի «Պատերազմի ագռավ» Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Փաշինյան Նիկոլն առերեսվում է հասարակության իրական վերաբերմունքի հետ Նիկոլը պետք է մաքրվի Հայաստանի վրայից Պատերազմ Արցախում
Հերթական պարգևավճարը ԱԺ-ում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 3 Էրեբունիում շենքի տանիքը հայտնվել է փլուզման վտանգի առաջ (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության Նախընտրական-աշխատավարձային շոու Արսեն Թորոսյանից (տեսանյութ) Զանգել է Պուտինին՝ հիբրիդային պատերազմների ցուցակը ուզի. Տիգրան Քոչարյան ՔՊ-ի՝ ցեխով փակ դիտահորը Շենգավիթում (տեսանյութ) 6 տարի սպասել ենք իմանալու՝ ովքեր են մեր երեխաների զnhվելnւ մեղավորները, մել էլ իմանում ենք՝ զեկույցը գաղտնիացվել է. Արսեն Ղուկասյան ԻՀՊԿ-ն հայտարարել Է իսրայելական քաղաքների ուղղությամբ հասցվող հարվածների նոր ալիքի մասին Փաշինյանի համար դիվանագիտություն գոյություն չունի, հիմա նրա խնդիրը Ռուսաստանին մաքսիմում ցեխոտելն է. Հայկ Նահապետյան Իշխանությունն առաջնորդվում է հանրությանը պատերազմով սպառնալու սկզբունքով. Աբրահամյան Արցախցիների իրավունքների շուրջ խոսույթը բնավ էլ կոնֆլիկտածին չէ, այն ամրագրված է միջազգային սկզբունքներով ու նորմերով Կրեմլում չգիտեն՝ ԱՄՆ-ն բանակցո՞ւմ է Իրանի հետ. Պեսկով Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու. միգուցե կան պայմանավորվածություններ. Գառնիկ Դանիելյան Մամուլի շենքը հյուրանոց կդառնա. ով է կազմել ներդրումային փաթեթը. «Հետք» Խամենեին համաձայնել է բանակցել ԱՄՆ-ի հետ. Ynet Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Երբ ՔԿՀ-ներում մեկ տարում գրանցվում է 24 մահ, ուրեմն խնդիրը համակարգային է. Դիտորդ խմբի ղեկավար Երկրաշարժ՝ Հայաստանում Նիկոլից ազատվելու ենք, ոչ մի պատերազմից էլ չվախենա՛ք․ Երվանդ Բոզոյան Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Եթե հունիսի 7-ից հետո իշխանափոխություն չեղավ, ապա կստանանք երաշխավորված պատերազմ ու պարտություն (տեսանյութ) Փաշինյանը վախեցավ Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արմեն Աշոտյան. «Միայն դավաճանը կարող էր...» Մոսկվայում ձերբակալվել է օտարերկրացի, որը կոշիկի ներբաններում ավելի քան 500 ռումբ էր ներմուծել ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» Արցախի հանձնումից հետո պшտերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պшտերազմը՝ իշխանություն պահելու համար

Հայաստանի համար ամոթի օր էր՝ Թեհրանում ու Մոսկվայում. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի «Կարճ ասած» հաղորդաշարի հեղինակ և վարող Սևակ Հակոբյանն անդրադարձել է Թեհրանի՝ 3+3 հանդիպմանն ու ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերության «Տուտիի թագաժառանգի տիկնիկները: Նիկոլ Փաշինյան՝ աղետի գուժկանը» հաղորդմանը:
Նա մասնավորապես նշում է. «Նախ ԻԻՀ մայրաքաղաքում տեղի ունեցավ բանակցություն՝ 3+3 վերնագրով։ Այն տեղի էր ունենում երկրորդ անգամ․ առաջինը երկու տարի առաջ էր, 2021 թվականի դեկտեմբերին։ Պետք է մասնակցեին Հայաստանը, Ռուաստանը, Վրաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը։ Առաջարկն արվել էր Թուրքիայի կողմից։ Վրաստանը չէր մասնակցում ո՛չ նախորդ անգամ, ո՛չ հիմա։ Այնպես որ, ոչ թե 3+3 էր, այլ 3+2։ Թուրքիան ու Ադրբեջանը բոլորովին միասին են, այսինքն՝ 3+1 ձևաչափ է։ Նայեք այս լուսանկարը, ժողովուրդ ջան։ Սա պարզապես շարժվելու ընթացքում արված պատկեր չէ․ սա Հայաստանի այսօրվա իրավիճակն է, դաշնակիցները միասին են, Հայաստանի ներկայացուցիչը՝ մերժվածի կարգավիճակում։ Բոլոր միջազգային հարթակներում, որոնցում տեղի են ունենում եռակողմ և բազմակող բանակցություններ, իրադարձություններ, Հայաստանի ներկայացուցիչը՝ Արարատ, Նիկոլ, Վահագն կամ այլ, նման վիճակում են՝ կլինի ԵԱՏՄ նիստ, կլինի Թուրքիայի նախագահի երդմնակալություն, թե Անգլիայի թագուհու թաղում։ Նույնն է։
Այս նկարի պետություններից Հայաստանը միակն է, որ բոլորի հետ ունի պրոբլեմեներ․ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գիտեք, էլ չասեմ, Իրանի համար այս ղեկավարությունը անհասկանալի է և ոչ վստահելի, որն արևմտյան ներկայություն է բերում իր քթի ակ, Ռուսաստանի հետ տեղեկատվակական-դիվանագիտական պատերազմների մեջ է։ Մեր արտգործնախարարը երեկ Իրանում առանձին հանդիպումներ է ունեցել այդ 3+2 ֆորմատով բոլոր մասնակիցների՝ Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի գործընկերների հետ, բայց չկա որևէ տող այն մասին, որ հանդիպել են Լավրովն ու Միրզոյանը։ Ցանկացած հանդիպում, ցանկացած առիթ օգտագործում են երկրները ինչ-որ բան ստանալու համար․ այդ հանդիպումից, վստահ եմ, բոլոր կողմերը ամրապնդեցին որոշակի հարաբերություններ, բացի Հայաստանից։ Առաջ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները էս կարգի չէին, ոնց այսօր են․ Հայաստանը մեղք չունի՞։ ՀԱՄԱՍ-ը երբ հարձակվեց Իսրայելի վրա, առաջին պատճառը, ըստ միջազգային գնահատականի, գիտե՞ք որն է՝ որ այդ հարձակմամբ տապալի Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները։ Ու տապալեց։ Երկրները իրար վրա հարձակվում են, այսինքն, անգամ երրորդ կողմի հետ հարաբերություններ չջերմացնելու համար․ իսկ մերոնք էնպես արեցին, որ զրկվեն ռազմավարական դաշնակցից։ Այ սրա համար էլ մեր թշնամիները հաջողության են հասնում, իսկ մենք բողոքում ենք դաժան բախտից։

Ի միջի այլոց, ինձ համար տարօրինակ էր, որ Փաշինյանը, որ մեր խնդիրները սովորություն ունի արևմտյան ղեկավարների մոտ քննարկելու, բերեց նրանց թշնամիների հարթակ։
Հիմա անդրադառնամ 3+2 ֆորմատով հանդիպման արդյունքներին․ ընդունվեց 9 կետանոց հայտարարություն։ Վերցնեմ ամենաառաջին կետը՝ շեշտել են ինքնիշխանության հարգման, տարածքային ամբողջականության անխախատելիության մասին: Հարց՝ իսկ ինչո՞ւ հենց այսօր Ադրբեջանական զորքը դուրս չի եկել Հայաստանից օկուպացրած 150 քառակուսի կիլոմետրից։ Թե՞ այդ հայտարարությունը նշանակում  է հետայսու, ինչ եղել է մինչ այս՝ եղել է։ Ընդհանրապես, հայտարարության 9 կետերի կեսն անարժեք բաներ էին․ մեկով ողջունում էին 3+3 ֆորմատը, մյուսով ողջունում էին բանակցությունները, էն մյուսով Վաստանին կոչ էին անում մասնակցել, էն մեկելը շնորհակալություն էր Իրանին։

Օրվա մյուս իրադարձությունը, որին կանդրադառնամ, ռուսական պետական հեռուստաընկերության այսպես ասած՝ վրաերթն էր Հայաստանի դե ֆակտո վարչապետի նկատմամբ։ Անդրադառնում եմ, որովհետև Պետական հեռուստաընկերության եթերում, սովորաբար, ներկայացվում է պետության տեսակետը։ Եվ անդրադառնում եմ, որովհետև ՔՊ-ականները հասցեականությունը շեղում են։ Բնականաբար՝ նյարդային վիճակում են։ Հայաստանի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարը, անունն էլ չգիտեմ, օրերս հասատեց, որ իրենց մոտ քննարկում կա Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումն անջատելու թեմայով։ Որովհետև Հայաստանի վարչապետի դեմ սուր մտքեր են լինում երբեմն և հեռարձակվում են մեզ մոտ։ Իրենց թվում է՝ որ փակեն, էլ քլնգոց չի լինի կամ չի հասնի հեռուստադիտողին։ Նախ ուզում եմ նշել, որ էն, ինչում դուք մեղադրում եք Ռուսաստանին, դո՛ւք եք սկսել, դեռ ընդդիմադիր աշխատելու վախտվանից, իսկ հիմա նույն բանը անում եք Հայաստանի հանրային ալիքով։ Էդ պետության, ղեկավարի հասցեին ինչ ասես ասում եք, բա կպատասխանեն չէ՞ օրերից մի օր․ մի օր բնատեղ չդրին, երկու օր, մի ամիս, բայց կարող է մի անգամ էլ պատասխանեն։ Ամեն օր պետություն ներկայացնող պաշտոնյաները, ՔՊ-ական դեպուտատները զբաղված են Ռուսաստանին էլ ինչ ասես՝ ասելով։

Մյուս գիծը, որ սրանք տանում են, այն է, թե՝ Նիկոլին քննադատելով՝ քննադատում են Հայաստանը, ժողովրդին։ Էս մանիպուլյացիային, ժողովուրդ ջան, խնդրում եմ՝ չտրվեք։ Հաղորդումը Նիկոլի մասին էր, իր քաղաքականության մասին էր, Նիկոլի ու Ռուսաստանի թշնամի գործիչների նմանությունների մասին էր։ Նիկոլը ո՛չ Հայաստանն է, ոչ էլ ժողովուրդն է, հետո՞ ինչ, որ հիմա ղեկավար է․ արդյո՞ք լեգիտիմ է, արդյո՞ք արտահայտում է հայ ժողովրդի շահերը։ Կարո՞ղ եք մեկ լավ բան ասել, որ արել է հայ ժողովրդի համար, մեր պետական, ազգային շահերի համար։ Հայաստանի համբավի վրա վատ ազդեցություն Նիկոլն է թողնո՞ւմ, թե՞ իր մասին հաղորդումները։ Հիմա ի՞նչ, որ Նիկոլին չսևացնեն, ազգովի թշնամանանք գերտերության հե՞տ։ Մեզ հիմա օդ ու ջրի պես պետք են ընկերներ, ոչ թե թշնամիներ։

Լավ, ռուսական կապերն ավելի խզեցիք, Միրզոյանը Լավրովին չհանդիպեց (իհարկե՝ դեռ պարզ չէ՝ ինքը չի ուզեցել հանդիպում, թե՝ Լավրովը), ռուսական ալիքները, ասենք, փակեցիք, ռուսներին էստեղից հանեցիք, հայերին Ռուսաստանից հետ բերեցիք, էս ամենից հետո ո՞նց է պատկերացնում իշխանությունը, Փաշինյանը ո՞նց է շարունաելու այս տարածաշրջանում ամենամեծ ազդեցությունն ունեցող երկրի հետ աշխատել։ Էլ չեմ ասում՝ տնտեսական ազդեցությունները՝ գազը, նավթը, ներդրումները, ռուսական խոշորագույն կազմակերպությունները, ենթակառուցվածքները։ Ինչպես՞ է պատկերացնում Նիկոլ Փաշինյան ղեկավարը, որ այսքանից հետո շարունակի աշխատել։ Ակնհայտ է, չէ՞, որ սովորականի պես չի լինելու, հարաբերությունների կարգավորում չի լինելու իր պարագայում։ Որքան որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանութունն է կապերը խզել, կամուրջներն այրել, այսօրվա դրությամբ, արդեն ռուսական կողմն է կամուրջներն հայրում՝ պետական բարձր մակարդակով, առաջին ալիքով։ Այ հիմա, արդեն, ո՞նց եք պատկերացնում ձեր համատեղ կյանքը։

Ռուսաստանը մեր պետության ու ժողովրդի հետ այս պահին թշնամի չէ, չնայած նրա նկատմամբ Հայաստանի իշխանության քայլերին։ Սա ամենակարևորն է, իմ կարծիքով, որն ուզում եմ ընդգծել։ Այդ սկանդալային հաղորդման մեջ ևս դա կարմիր տողի պես գնում էր, որ Նիկոլը հայ ժողովրդինը չէ․ դա մի պրոեկտ է, նաև ըստ ռուսների, որ արտաքին ուժերի ռեսուրսներով ներդրված է, պառակտիչ գործողություններ է անում ու ձախողում հայ ժողովրդին։ Եվ շեշտվում էր, որ հայ ժողովուրդը մնացել է ինչպես կար և չի էլ ընդունում Նիկոլին։ Կրկնում եմ՝ հայ ժողովրդին ու Նիկոլին նույնականացնել ոչ միայն պետք չէ, այլև անհնար է։

Կարճ ասած՝ այո վատ է, որ այսպիսի բաներ են կատարվում մեր շուրջ, բայց ամենավատն այն է, որ Հայաստանի թիվ մեկ կառավարման մարմնից են այդ ամենին հասցրել։ Այդ հաղորդմանն էլ են իրենք հասցրել, այս բանակցություններին էլ՝ այս դասավորվածությամբ, իրենք են հասցրել։ Հայաստանն է մեղավոր, որ իր ղեկավարին ծաղրում են, համարում մարիոնետկա, Հայաստանն է մեղավոր, որ իզգոյի կարգավիճակում է, այս զույգերից և ոչ մեկի հետ լուրջ երկխոսել չի կարողանում, իսկ եթե կարողանում է, ապա վերջում ինչ-որ բան հանձնելու ելքով է։ Այսպես մենակ, առանց դաշնակցի, առանց աջակցի ու առանց հեռանկարի գնում է։ 

Ժողովուրդ ջան, Նիկոլով հեռանկար երբեք չես ունենալու, սա հիշիր։ Բոլորն են հասկանում, որ նրանով այլևս անհնար է Հայաստանի շահերն արդյունավետ առաջ տանելու քաղաքականություն․ նրան չեն ընդունում։ Պետք է դրանից սթափ հետևություն անի թե՛ ժողովուրդը, թե՛ իշխանական խմբակը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>