Թուրքական «աբլավ», գյուլենականներ են որսում
Թուրքիայում ավելի քան 600 հոգի ձերբակալվել է՝արգելված FETO կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով, որը տեղական իշխանությունները համարում են ահաբեկչական և մեղադրում 2016 թվականի հեղաշրջման փորձի մեջ։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ-ի ղեկավար Ալի Էրլիքայան։
«77 նահանգներում միաժամանակ իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է 611 կասկածյալ, որոնք կապ ունեն ահաբեկչական «FETO»-ի հետ»,- գրել է նախարարը X (Twitter)-ում։
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ ահաբեկիչներին ու նրանց աջակիցներին։
2016 թվականի հուլիսի 15-ին մի խումբ զինվորականներ և քաղաքացիական դավադիրներ Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարեցին՝ տապալելու օրինական կառավարությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Երկօրյա դիմակայության արդյունքում զոհվել է 252, վիրավորվել՝ 2,2 հազար մարդ։ Թուրքիայի իշխանությունները պետական հեղաշրջումը կազմակերպելու մեջ մեղադրում են «FETO» կազմակերպության առաջնորդ, քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով հիմա ապրում է ԱՄՆ-ում։
Աղբյուր՝ News.am