Ազերի թուրքերն Ամարասում պղծել են Լուսավորչի թոռան գերեզմանը
Դիտել նաև
Շարունակվում են Ամարասի վանական համալիրի վերականգնման վերջին` երրորդ փուլի շինարարական աշխատանքները
Ամարասի հովտում մնացած տրակտորը խաղաղապահների միջնորդությամբ դուրս է բերվել
Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքները շարունակվում են. Լուսանկար
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտից և հարակից բնակավայրերից 75 ուխտավորներ այցելել են Ամարաս
Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն Ամարասում մասնակցել են պատարագի
Հայաստանի փաշինյանական իշխանության կողմից ուրացված ու դրա հետևանքով ցեղասպանության և հայաթափման ենթարկված Արցախում ադրբեջանական թուրքերն անցել են իրենց «սովորական գործին»: Ոչ ոք չի էլ կասկածում, որ շատ կարճ ժամանակահատվածում Ալիևն ու նրա մարդակերները, ջարդուխուրդ են անելու Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության՝ հազարամյակների ընթացք ունեցած հուշարձանները:
Ահավասիկ, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար ու գրել. «Ամարասում ադրբեջանցիները պղծել են Գրիգոր Լուսավորչի թոռան` Գրիգորիսի, Աղվանաց եկեղեցու առաջին եպիսկոպոսի գերեզմանը: Ի դեպ, թուրք֊ազերիները իրենց ներկայացնում են որպես աղվանների հետնորդներ ու հիմա, պարզվում է, պղծում են «իրենց» հոգևոր առաջնորդի գերեզմանը...»