Վիրտուալ հարձակում է իրականացվել «Հրապարակի» կայքի վրա
«Հրապարակ» օրաթերթի կայքէջը հարձակման է ենթարկվել: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ ընթերցողներին և հանրությանը տեղեկացրել է «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Նա մասնավորապես նշել է. «Հարգելի ընթերցողներ, այսօր առավոտից «Հրապարակի» կայքէջը դաժան հարձակման է ենթարկվել` 26 միլիոնից ավելի ներխուժման փորձ է կատարվել, վայրկյանում` մի քանի հարյուր, ինչի պատճառով կայքը չի գործում: Մեր մասնագետներն աշխատում են, բայց սերվերները չեն դիմանում...լուրջ վնասներ են հասցրել կայքին...հուսանք` կհաղթահարենք այս փորձությունը...եւ կայքի աշխատանքը կվերականգնվի»:
Նկատենք, որ սա առաջին անգամը չէ, երբ Հայաստանում հաքերային ու վիրտուալ հարձակումներ են իրականացվում իշխանական ռեժիմի վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների կայքերի վրա:
Zham.am